թագավորի չափ հարուստ էր և ապրում էր շքեղության ու փարթամության մեջ: Մատթեոս Ուռհայեցին վկայում էր, որ Գետադարձը ուներ հինգ հարյուր գյուղ: Եվ արդյոք ինքը՝ Գագիկը այդպիսի հողային հարստության տե՞ր էր: Չնայած սրան դարձյալ անկշտության հարց ի՞նչ կտաք:
Նրան և նրա ընկերակիցներին, իհարկե տվին այնքան, որ նրանք գոհ մնացին և Անիի բանալիները ուղարկվեցին Կ. Պոլսի կայսրին: Գագիկին, իհարկե շանթեց այն սև դավաճանությունը երդման խաչ ավետարանի այս վաճառքը: Բայց նա իսկույն չընկճվեց: Ամեն ինչ կորցնելուց հետո էլ նա գիտեր, որ ունի մի անկողոպտելի սեփականություն՝ մարդկային իրավունքը, արդարությունը կայսրների պալատում նա մի ըմբոստ, կրակոտ բողոքող էր: Նրան աշխատում էին համոզել, որ կատարված իրողությունը օրինական է, նա պատասխանում էր ջախջախիչ խելոքությամբ և իրավունքով:
Չամչյանը, չգիտեմ ո՞րտեղից վերցնելով բերում է հետևյալ խոսակցությունը կողոպտող կայսրի և կողոպտված թագավորի մեջ: Ցույց տալով Անիի բանալիները և դավադրության գրած թուղթը Մոնոմախոսն ասաց.
-Ի՞նչ ունես սրանց դեմ ահա քո նախարարները ինձ տվին Անին և ամբողջ Արևելքը:
-Թող Աստված դատե ինձ և ինձ դավաճանողներին,- պատասխանեց Գագիկը հառաչելով ապա ավելացրեց.
-Եթե նրանք տվին քեզ, մի՞թե դու կարող ես վերցնել իրավունքով և արդարությամբ:
-Նրանք տալիս են և ես վերցնում եմ:
-Բայց նրանք Անիի և արևելքի տերերը չեն, տերը ես եմ նրանց հետ և երբ ես չեմ նրանց հետ միասին քեզ տվողը, դու արդարությամբ վարված չես լինի եթե վերցնես թողնում եմ դեռ այն, որ հայոց բոլոր նախարարները համաձայն չեն այդ բանին:
-Այսքան նախարարների համաձայնությունն էլ բավական է այն նամակի հետ, որ տվել է Հովհաննես թագավորը նա Անիի տերն էր տվեց նրան մեզ հույներիս:
-Այդ նախարարները առանց թագավորի