Պատմական դրաման բաժանվում է երկու մասի՝ մեկը Բոսֆորի ափի վրա, մյուսը՝ Ախուրյանի: Բագրատունյաց առյուծը ոտով-գլխով թակարդի մեջ էր: Կայսերական շքեղ ապարանքներում իմացավ Գագիկը, որ բարեկամության, հայրենասիրության, կրոնի լեզվով իր հետ խոսողը ամենացած դավադրությունն է եղել: Կայսրը առաջարկեց նրան միևնույն առևտուրը, որ 20-22 տարի առաջ Վասպուրականի Արծրունիներին տարել, քշել են դեպի Բյուզանդիայի խորքերը:
Բայց Գագիկը Արծրունիներից չէր: Ի՞նչն էր նրան պակասում՝ քաջությո՞ւնը, որ գիտե սուրը ձեռքին պաշտպանել հայրենի սեձականությունը և մեռնել նրա համար, թե՞ կրթությունը, լայն ծանրությունը մարդկային իրավունէների և պարտավորությունների հետ: Հենվելով երկուսի վրա էլ՝ թե անվախության և թե իրավունքի գիատկցության վրա, նա երիտասարդական հոգու ամբողջ թափով մերժեց այդ առևտուրը: Անին պատկանում է Բագրատունիներին ու ազգին, և ոչ ոք իրավունք չունի ծախել նրան:
Ոչ ո՞ք: Եվ ոչ իսկ դավաճանությո՞ւնը: Մինչդեռ այնտեղ այդպես էր այստեղ, գուցե հենց նույն այս Միջնաբերդում, Բագրատունիների դիակը վաչառքի էր հանված: Կար մի անձ, որին պատկանում էր վաչառական խոսքը- գետ կանգնեցնողկաթողիկոսը: Նրան էր հավատացել Գագիկը, նրան էր տվել քաղաքի բանալիները իբրև սուրբ ավանդ մինչև իր վերադարձը, մի վտանգ, որի վրա պիտի հսկեր ինքը, վկայության կանչված Ավետարանը: Ինչպե՞ս վերաբերվեց այդ ավանդին նա, որի արդարությունը երկինքը հաստատել էր կանգնեցնելով մի ամբողջ գետի ընթացքը:
Արիստակես Լաստիվերտցին, մի սրտառուչ բանաստեղծ-պատմաբան, պարզ ասում է «Առաքէ (հայրապետն Պետրոս) առ այն, որ ունէր զիշխանութիւն արևելից կողմանն, որ նստէր ի քաղաքիմ Սամուսատ և գրէթէ «Ծանոթադաւորին թէ մեզ զինչ հատուցանէ փոխարէնս, և ես տաց զքաղաքս և զայլ ամուրս որ յաշխարհիս են»:
Ի՞նչ կտաք, որ ձեզ հանձնեմ: Եվ այս չարչիական սակարկությունը գիտե՞ք ով էր սկսում: Մի կաթողիկոս, որ մի