Jump to content

Էջ:Անի.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան և փոխարենը կալվածներ ու իշխելու իրավունք ստացավ Միջագետքի կողմերում:

Այս բանը նա ինքն է պատմում իր նամակների մեջ: Պատմում է իրան և իր նմաններին արդաացնելու համար: ինչպես նա խոստովանում է, որ թողեց Գագիկին ու անցավ կայսրի կողմը այն պատճառով, որ երկիրը այլևս չէր կարելի պաշտպանել թշնամիներից: Ողորմելի արդարացում, որ այնքան վայել է թույլ ու անպետք իշխաններին: Կարծես Գրիգոր Մագիստրոսը փորձել էր իր հայր Վասակի նման կրծքով պաշտպանել Բջնին և չէր կարողացել: Կարծես նրա հորեղբայր Վահրամ իշխանը այդ իսկ ժամանակ չէր նստած իր կալվածներում ոռանց կայսրի մասին մտածելու հույսը իր ծեր բազուկների վրա գրած: Էլ կարծես Գագիկ Բագրատունին, կույր հունամոլության այդ զոհը, երբևիցե հաղթվել էր պատերազում, երբևիցե ցույց էր տվել թե չէ կարող մի կայսրի պես էլ պաշտպանել երկիրը: Եթե ամբարիշտ ինքնահավան հայ ֆեոդալները տային նրան կեսը այն հավատարմության, որ տալիս էին Բյուզանդիայի արքունիքին:

Բանակություն, տրամաբանություն չկար օտարամոլության ստրուկների նույնիսկ ամենաշնորհալի կրթված ներկայացուցչի մեջ: Այդ ապացուցեց պատմությունը, ապա ցուցեց իրանց այդ ֆեոդալների անդառնալի կորուստով: Անիի վաճառումը Բագրատունյանք տոհմի մահվան դատավճիռը չէր միայն, այլև այն քաղաքական սիստեմի, որ պահվում էր Հայաստանում հին - հին դարերից իբրև ազգային ինքնուրույնության միակ եղական: Մագիստրոսները իրանք իրանց գլուխներն էին կա՞րում: Այնպիսի հեշտությամբ, այնքան ֆանատիկոսական համառությամբ քանդելով Աշոտի մեծ տաղանդով կառուցած շինությունը, ոչ ոք այնուհետև այլևս չկարողացավ դրա նման մի կերտվածքի քարն անգամ դնել բուն Հայաստանի հողի վրա:

Եվ այդպիսի մի տխուր քաջագործության հեղինակ Մագիտրոսները պատասխանատվություն էլ չունեն մեր պատմության մեջ: Պատմագիրները պատմում են նրա արարքները առանց որևէ հանդիմության առանց պարսվանքի ընդհակառակն, պաշտպանում են նրան, հինաում են նրանով