կողքից: Կայսրական հրամանը ետադարձը կատարեց և ճանապարհ, ընկավ մեծ շուքով ու շքեղությամբ: Նա տարավ իր հետ իր բարեկամներին և ազգականներին, որոնց հետ և փառավոր թիկնապահ խումբ, բոլորը երեք հարյուր զինված մարդիկ: Իսկ շքախումբը կազմված փառավոր ջրիներ հեծած հարյուր եպիսկոպոսներից, վարդապետներից, քահանաներից և այլ կրոնավորներից: Բացի այդ բոլորից կային և երկու հարյուր հետևակ ծառաներ:
Աշխարհային փառքի և շքեղության սիրահար կաթողի կոսը, բնականաբար պիտի և շահամոլ լինել: «Պետրոս, շատ իր գանձ սիրում և շատերը դրա համար վատաբանում էին նրան», ասում է Լասաիվերտցին: Կոստանդոպոլսը ավելի ևս շոյեց նրա փառասիրությունը՝ շքեղ կերպով ընդունելով նըրան: Պալատում նրան նստեցնում են ոսկի աթոռի վրա։ Եվ երբ ունկնդրությունը վերջանում է, հայ հոգևորականներից մեկր իհարկե Գետադարձի պատվերով վերցնում է իր հետ այդ աթոռը: Ծառաները արգելում են այդ բայց հոգևորականը ընդդիմանում է և բանը հասնում է այն տեղին որ կայսրը իմանում է այդ վեճը ու ոսկի աթոռը տալիս է ընշաքաղց հյուրին:
Այդ մոլությունը ավելի ևս գրգռելու համար, կայսերական առատ և թանկագին ընծաներ ես թափվում հայոց կաթողիկոսի գանձարանը: Ստեղծվում է մի ոսկի վանդակ որի մեջ նստած Պետրոսը, սակայն, իր եկեղեցու անկախությունը պահպանելու առաքինությունն է ունենում: Նրան արգելված էր վերադառնալ Անի և խեղճ շահամոլը օտարության մեջ ոսկի շղթաներով կապկապած էլ կմեռներ եթե Արծրունիներից մեկը իր երաշխավորությամբ չվերցներ նրան ու չտաներ Սեբաստիա, ուր և նա մեռավ մի վանքում: Իսկ նրա գանձերն ու հարստությունները վերջիվերջո հույների ձեռքն ընկան:
Մարդկային հաշիվներ մարդկային մոլություններ: Նրանք էին, որ մի ամբողջ աշխարհ դժբախտացրին:
Իսկ ինչ արավ գոռռզ, արատավոր բյուզանդականսթյունը դավերով ու խաբեությամբ խլած Անիի հետ: Չկարոզացավ պահել իր ձեռքում այդ համեղ պատառը: Պարսկական