տանի կողմից սպառնացող վտանգը, սելջուկյան հեղեղը, ուղղվեց ղեպի Շիրակ։ Գագիկ չկար, Վահրամ չկար։ Ուռհայեցին ասում է, թե քաջ Գագիկի քաղաքը պահպանելու համար հույները կին մարտիկ էին ուղարկում։ Ահա այդ կանայք վատաբար թաքնվեցին Միջնաբերդում, երբ Ալփ–Ասլանի զորքը մոտեցավ Անիին։ Սմբատյան պարիսպները դիմացան, դիմացան բայց հո նրանք չէին կարող պատերազմող բանակ էլ դառնալ։ Անին նվաճվեց, քարուքանդ եղավ, աոաջին անգամ հույների ոտը կտրվեց Անիից։
Ուրեմն միայն 19 տարի տիրապետելու համար էր այնքան զրկանք ու տանջանք կրում Շիրակը։ Ու՞ր էր Գրիգոր Մագիստրոսը։ Նա կենդանի չէր որպեսզի տեսներ, թե ինչ ապահով ձեռքերի էր հանձնել իր տոհմային կալվածքները և անհրաժեշտ էր գտնում, որ Գագիկն էլ հանձներ։
Հայրենիքի դժբախտությունները ցավոտ արձագանք էին գտնում հեռավոր արևմուտքում արգելված Գագիկի սրտի մեջ։ Նա ամուսնացել էր Արծրունի օրիորդի հետ, ուներ որդիներ, թոռներ։ Դեռ հույս ուներ, թե պիտի ստանա իր հայրական ժառանգությունը և ամեն ժամանակ, երբ հարմար առիթ էր ներկայանում, նա աշխատում էր այդ ուղղությամբ։ Նրա որդի Հովհաննեսը եկավ Անի, բայց չկարողանալով այդտեղ անվտանգ ապրել, գնաց Վրաստան։ Երկրորդ փորձն արավ նրա որդին, երիտասարդ Աշոտը և հաջող կերպով Մելիք Շահից նա ստացավ Անին կառավարելու իրավունքը և շտապում էր դեպի իր պապերի երկիրը, բայց Շեդդատյան տոհմը, որ արդեն Անիի տերն էր դարձել, սպանել տվեց խեղճին, երբ նա Շիրակի սահմանին էր հասել։ Նրա դիակը տարան Կ․Պոլիս։ Այդտեղ արդեն մեռել էր Հովհաննեսը։ Մեռավ և Գագիկը, Անիի Բագրատունիները կորան, անհայտացան։
1064 թվականի արշավանքը ցույց տվեց Կարսի Գագիկ թագավորին, որ իր փոքրիկ ուժով չպիտի կարողանա դիմադրել արևելքի վտանգին, մանավանդ, որ արդեն Վանանդը տեսել էր իր մեջ սելջուկներին, փորձել էր նրանց ուժը։ Ուստի թագավորը ծախեց իր երկիրը հույներին և նույնպես