Jump to content

Էջ:Անի.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենիքից, ընկած իր ճոխությունից, ուր որ լինում է, առյուծների կորյունների պես մռնչում է թագավորական պալատը ավերակ և անմարդ, մարդաբնակ աշխարհը բնակիչներից թափուր մնաց։ Ուրախության ձայն չէ լսվում այգեքաղի ժամանակ ոչ էլ հնձան կոխողների երգերը։ Մանուկները չեն խաղում ծնողների առաջ և ոչ էլ պատվով ծերերը նստում են հրապարակներում։ Հարսանիքի ձայն չէ լսվում ոչ էլ հարսնարանի առագաստներն են զարդարվում։ Այս ամենը պակասեց ու կորավ և այլևս չի հարություն առնի։ Այժմ ամեն ինչ մեզ համար ողբի փոխվեց և այն ուրախության զգեստը սև սգավոր քուրձի փոխվեց։ Որ լսելիքը կտանե մեր թշվառության պատմությունը։ Որ քարե սիրտը չի թուլանա հառաչելով և չի փշրվի հեծեծալով»:

Կարծես այսօր այստեղ մեր կողքին է նստած զգայուն Լաստիվեըտցին։

«Այս ամենը այն վաճառքից եղավ» - հառաչում է նա։ Այդ էլ Կա, այդ էլ տեսնում ենք այստեղ։

ԺԵ

Հյուրատան մեծ սենյակում մեզ հոգնած արևից խաշված ուղևորներիս, սպասում է Խալաթյանների սիրալիր ոչ սրտաբաց հյուրասիրությունը։ Բացված են սեղանները ոչ ոք չկա դրսում սենյակը լցվել է մինչև պռունգները։ Կենդանի աղմուկ է տիրում, բազմամարդ ընկերության աղմուկը։ Լուռ մարդ չկա, լսվում են հանաքներ ծիծաղ և տպավորություններ, կցկտուր ապավորություններ, որոնց համար շատ անգամ մի խոսքը, մի բացականչությունն էլ շատ բավական է։

Քաղցր է այս զով ստվերը Անիի անողորմ արևից հետո Ավելի քաղցր է ընկերների և ծանոթների լայն շրջանում հանգստանալը այնքան տեսնելուց, այնքան զգալուց հետո։

Ամեն մեկը մի տրամադրություն է բերել ղրսից և մեր ճաշի սեղանը տրամադրությունների սեղան էլ է Իրար լսում ենք, իրար հասկանում ենք։ Բայց խոսքը վատ հաղորդիչ է։