Jump to content

Էջ:Անի.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխվեք արևմուտք, այնտեղ րյուզանդականության ալիքների մեջ անհայտանալու համար:

Այսպես ահա, երեք փոքրիկ թագավորությունները, որոնք Հայաստանի արևելյան սահմանագլխի վրա ամրություններ էին, չկարողացան միանալ իրար հետ և հատ-հատ Բյուզանդիայի որսը դարձան Կ. Պոլսի արքունիքի քաղաքականությունը դրանով լրանում էր մի քաղաքականություն, սակայն որ դատապարտված է պատմության մեջ իբրև կարճատես, վնասակար նույնիսկ Բյուզանդիայի շահերի համար: Այդ շահերը պահանջում էին, ընդհակառակն, որ քրիստոնեության երեք առաջավոր պահակները ուժեղանան, որպես զի կարողանային դիմադրել արևելքի վտանգին: Դրա փոխարեն, բյուզանդականությունը մերկացրեց սահմանները և թույլ տվեց, որ Միջին Ասիայի հորդաները մտնեն կայսրության մեջ, վերջիվերջո էլ ոչնչացնեն Բյուզանդիան:

Բայց ի՞նչ մխիթարություն կարող է լինել այդ տխուր հանգամանքից: Փակենք պատմության էջերը: Անիի վիճակը Բագրատունիներից հետո մեզ արդեն հայտնի է ընկնելով, վեր կենալով, լավ օրեր տեսնելով, բայց վատերից էլ անչափ տանջվելով նա մի կերպ դարերով կյանք քարշ տվեց: Այդ ժամանակները նա արդեն նախկին փառքով ապրող մի քաղաք էր: Գլխավորը այն 84-ամյա շրջանն է, երբ Անին Բագրատունյաց մայրաքաղաք էր: Այդ շրջանն է Անին Անի դարձրել, այդ շրջանն է, որ այսօր էլ բոլոր այցելուների առաջ հանդես է գալիս իբրև պատմական փառավոր ժամանակների մի հուշարձան: Վերջացավ Բագրատունիների շրջանը և այդ վերջից հետո Անին արդեն ավերանք ու դժբախտություն քարոզող մի քաղաք է: Լաստիվերտցին, երևի 1064-ի ավերանքից հետո, արդեն գրում է:

«Այժմ թագավորը պատվից ընկած կալանավոր գերու նման նստած է հեռու տեղերում: Այսպես էլ հայրապետական աթոռը, ամայացած իր վրա նստողից, երևում է տխուր դեմքով, իբրև մի նորահարս կին, որ այրի է մնացել հեծելազորքը, անտեր մնացած թափառում է, որը Պարսկաստանում, որը Հունաստանում, որը Վրաստանում: Իշխանական տոհմերից կազմված սեպուճ գունդը, դուրս եկած