ճգնավորների աչքի փուշն էր,- ես այդ կարդացել եմ: Շատ կար նրա մեջ կենսունակություն շատ էր նրա կյանքը հարուստ ու պարարտ: Բայց ինչի՞ նշան էր դա: Վարդապետների օրհնություններով չէր այդ փարթամությունը երկնքից ընկել, որպեսզի նրանց անեծքովէլ խորտակվի: Ժողովուրդը պողպատ ուներ իր բազուկների մեջ, խելք ուներ իր զանգի տակ և աշխատում էր, հարստանում էր, վայելում էրր իր վաստակածը: Վարդապետները ուզում էին, որ այդպես չլինի, ուզում էին, որ մի մեծ ճգնավորանոց դառնա մեծ քաղաքը: Եթե երկինքը մի վարդապետի համար այդքան սարսափելի վրեժխնդրություն պիտի գործ դներ, էլ ինչու՞ անեցիները հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր էին զարդարում իրանց առատ նվերներով և աղոթողների խմբեր էին ապահովում իրանց հարստություններով:
Ո՛չ, այդքան շքեղ բացված բարօրությունը չէր կարող, ինչպես ասվում է, իր գլուխը չուտել այն երկաթի դարերում, երբ հափշտակությունները միակ անխախտ արդարությունն էին համարվում քաղաքակրթված և վայրենի տիրողների համար: Ով աշխատող էր, նա պիտի հեծեծանքների մեջ ապրեր: Եվ վարդապետների հարուստ ու զարդարուն ու եկեղեցինե՞րը չէին, որ երկոտանի գազաններին ցույց էին տալիս, թե կարելի է հարստությունշատ դուրս մղել այս երկրից: Այդ ինչ աստվածություն էր, որ ոսկով ու արծաթով ծանրաբեռնված իր աղոթատները բնակարան դարձնելը համարեց արդարություն այս երկրի համար: Վարդապետական անեծքի շատ տարածված ավանդությունը վանական այն դժբախտ հասկացողության արդյունք էր, որ կարծում էր, թե եթե այդ ժողովուրդը կատորվում, սպանվում է, պատճառն այն է միայն, որ նա մեղավոր է Միջնադարյան խավար: Քանի ազնիվ բռնկումներ է նա հանգցրել, քանի բազուկներ է թուլացրել, որքան և որքան ազատարար եռանդ է սպանել:
Այստեղ, երեք գագաթների այս ստորոտներում, ես տեսնում եմ կանգ առած փախստականներին, որոնք վերջին հայացք են գցում իրանց սիրուն քաղաքի վրա, հարյուր միերորդ անգամը հառաչում են նորից և նորից արտասուքների