Jump to content

Էջ:Անի.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճգնավորների կաթիլներ են ծլլագնում և բռնելով կանանց և երեխաների ձեռքից, աստված են կանչում, երեսները դարձնում դեպի անշանոթ, հեռավոր աշխարհները փախչում էին նրանք տանջանքից: Բայց ազատվում էին տանջանքից իրրև մարդ՝ գուցե, իսկ իբրև հայ՝ ոչ: Տանջվեցին նրանք Լեհաստանում, տանջվեցին Մոլոավիայի երկնքի տակ: Տանջանքը հայի հետ է…

Թող այստեղ մնան ամեն ժամանակ և ամեն դեպքի մեջ թշվառ գաղթականները ահա մեզանից էլ ծածկվեց ավերակների երկիրը: Աղաջայի արևելյան սաորոտները շատ ետ, մնացին: Շտապենք, ճանապարհ շատ կա իսկ արեգակը արդեն շատ է թեքվել դեպի արևմուտք և ռուս թուրքական պատերազմի մի հսկա ականատեսներր Ավլիար, Կըզլ-Թափա, Ցաննի, Կարակալ և ուրիշ բարձրությունները արդեն եթե կպան կապտագույն ստվերների մեջ են փաթաթվում:

Մենք ուրիշ ճանապարհով ենք վերադառնում, և մեր առջև դուրս եկող հայ և թուրք գյուղերը ուրիշ անուններ ունին: Սակայն տարբերությունը միայն այդ անուններն են Շիրակի նույն գյուղական տեսարանը, քարերի չորացած ցեխի աթարի կույտեր կանաչ, զարմանալի կանաչ դաշտերում, վճիտ լեռնային ջրերի մոտ:

Վերջ ունի՞ն այդ կանաչ տարբածությունները: Արևը մայր մտնելու վրա մենք գոհությամբ տեսանք որ վերջ, այո ունին: Տեղի դիրքը փոխվեց: Մենք մեծ զառիվայր լանջերով իջնում եինք դեպի մի ձոր որ ընկած էր արևմուտքից դեպի արևելք և որի արևմտյան կողմում բարձրացած էին մեծ բլուրներ: Շուտով ձորի լայն կանաչ հատակում եխևաց բավական լայն, կապուտակ դետը Կարս-ձայն էր այսինքն նույն Ախուրյանը բայց առանց Ալեքսանդրապոլիս Արփաչայի: Գյուղական փայտե հողածածկ կամուրջով անցնում ենք դետր: Մի փոքրիկ գյուղի մեջ ենք: Արգինան է: Ինչ դաշտը ու գեղեցիկ հովիտ ունի այստեղից Ախուրյանը:

Կամուրջի մոտ երևում է նոր ձևի մի ջրաղացի մեծ շինությունը, որ պատկանում է մի ռուս գյուղացու: Կատարյալ անակնկալություն Շիրակի գյուղական աշխարհում, ուր այսպես Հաստատ թագավորում է նահապետականությունը, ուր