Նոր ժամանակը դեռ համարյա ոչինչ չէ կարողացել մտցնել:Բայց ինքը գյուղը դեռ հարազատ է դեռ հպատակ է ավանդականության, թեև վարչական կենտրոն:
Հայեր շատ քիչ կան այստեղ գյուղը պատկանում է ռուսներին և թուրքերին: Եվ սակայն սա պատմական Արգինան է, որ Բագրատունիների ժամանակ ամբողջ Հայաստանի կրոնական մայրաքաղաքն իր թեև իր մեծությամբ դարձյալ մի գյուղ էր:
Շիրակի քաղաքական կենտրոնը տեսնելուց հետո մենք կամեցանք նայել և նրա հովանու տակ հաստատված հոգևոր միապետության կենտրոնը: Դրա համար էինք շեղվել մեր ուղղությունից բավական երկարացնելով մեր ճանապարհը: Բտյց ի՛նչ տեսանք:
Գյուղի արևելյան մասում, տների մեջ բարձրանում է ավերակի մի հսկա կտոր, իսկապես մի պատ միայն, հյուսիսայինը որին կպած է արևմտյան մի փոքրիկ մասը: երևում են հայերեն արձանագրության կտորներ, երևում են դռան հետքեր: Պատը հոյակապ շինության տպավորությունն է թողնում: Նրա բառերից, նրա դարսվածքի ձևերից Բագրատունյաց ժամանակի հովերն են գալիս: Ամփոփ ձևի ամբողջության մասին ոչինչ հասկացողություն կազմել չենք կարող: Բայց բարձր ու գեղեցիկ շինության այդ մեծ կտորը իսկույն փոխադրում է ձեզ Անի, կապում է ձեր միտքը նրա շինությունների հետ:
Եվ իրավ Արգինան սերտ կապված էր Անիի հետ, Արգինան զարդարողն էլ Անին էր: Այս պատը որ կանգնած է այսպես մենակ ու անհիշատակ, Տրդատ ճարտարապետի գործն է: Ասողիկր պատմում է, որ Խաչիկ կաթողիկոսը նրա ձեռքով շինել տվեց կաթողիկոսարանի Մայր եկեղեցին: Եվ ոչ թե մենակ այս եկեղեցին այլև ուրիշ երեք եկեղեցիներ նույն այս տեղում: «Շինվեց սուրբ կաթողիկէ եկեղեցին վիմարգեան կոփաձոյիւք, հաստահեղոյս արձանօք գմբեթարդ խորան երկնանման, հանդերձ ևս երիւք եկեղեցեօք՝ նոյնաձև, հրաշատեսակ, չքնաղագեղ յօրինուածով և զարդարեաց մեծապայծառ, ծիրանածաղիկ ոսկէթել անկուածովք ի զարդ ոսկւոյ և արձաթոյ և ամենայն զարդու պայձառութեան ջահաբորրոթ լուսաւոր անօթոք»։