Jump to content

Էջ:Անի.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղանլիջաների Ներքին և Վերին խառնուրդը, որ այնուամենայնիվ, փոքրիկ ու խեղճ մի գյուղ է, բնակեցված գաղթական ժողովրդով: Շրջակայքը քարակույտեր են և տներն էլ քարակույտերի նմանություն ունեն պատերը ցածրիկ, առանց պատուհանների: Բայց դուք գիտեք, որ Շիրակի գրւղռմ ենք էլ ի՞նչ հարկավոր է նկարագրությունը:

Միայն մի բնական հրաշալի զարդ ունի, Ղանլիջան այն պաղ և ախորժահամ աղբյուրն է, որ բխում է ժայռերի տակից եթե պատահե ձեզ լինել այդ ջրի մոտ կուշտ խմեցեք նրանից և ապա հարցրեք առաջին պատահած գյուղացուց, թե որն է այն բանը, որի վրա հին բաներ կան գրած: նա իսկույն կհասկանա թե ինչ ուզում և կառաջնորդե ձեզ դեպի ձեր դիմաց գտնվող ժայռերը:

Գյուղի հին, զարմանալի տապանաքարերի բազմությամբ ծածկված գերեզմանատանից վերև դուք կրկնեք մեծ-մեծ, ցից քարերի մեջ, որոնք կարծես դիտմամբ մեկի ձեռքով տնկված են հողի մեջ: Մի քիչ էլ դեպի վեր, և դուք կկանգնեք մի հոգին, բայց ոչ բարձր, միապաղաղ սև ժայռի առաջ ճակատը հղկված է և վրան քանդակված է մի քանի տո լ սեպաձև արձանագրությու: Նրան կարդացել է ռուս գիտնական Նիկոլիսկին: Ուրարտուի թագավոր Արգիշտին նվաճել է այս կողմերը - ահա ինչ է ասում արձանագրությունը: Վանի մեծ թագավորության հյուսիսային ծայրն է սա: Սահմանապահ մի բերդ պիտի լինի այս ձորի ժայռերի վրա, - և ճիշտ որ, նրա հետքերը նկատվում են այժմ, թեև ոչ իսկական ու բաբտյան հետքերը:

Վերջին 20 - 30 տարիների ընթացքում ինչեր արին սեպաձև արձանագրությունները:Նրանք խորտակեցին մի ամբողջ պատմություն, որի մի մասն էր կազմում մեր հին պատմությունը դարերի անհայտությունից աշխարհ հանեցին մի զարմանալի անծանոթ ազգ, որ հազարավոր տարիներ առաջ ապրում և գործում էր այստեղ, կուլտուրայում իր պետության գոյությունը ամրացնելու համար:

Ես մի առանձին հետաքրքրությամբ էր նայում այդ խորհրդավոր նշաններին, որոնց միջին նայում էր