Jump to content

Էջ:Անի.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաբելա-ասորական քաղքակրթության մի փոքրիկ ճյուղավորությունը, նա որ հաստատվել էր համական լեռնաշխարհում ուրարտացիների ձեռքով: Ինչ զարմանայի դիմացկունություն այս ժայռի մեջ: 2600 տարիների անձրևները, քամիները չեն կարողացել հալել մաշել այդ մի քանի շարք փոքրիկ և խոր, եռանկյունի փոսիկները: Նրանք մնացել են որպեսզի հազարավոը տարիների լռությունն ու անհայտությունը վերջիվերջո խախտեն և ցույց տան, թե այն ազդը, որ այսպիսի նշաններ էր փորում ժայռերի վրա անմահ հիշատակի բոլոր իրավունքներն ունի:

Անմահանում է պատմական հսկան, աշխարհակալը, անմահանում է հանճարը: Այստեղ ոչ հսկա կա ոչ հանճար: Մի թաղավոր իմացել է նվաճումներ անել նա հասել է այս տեղին բերելով իր հետ Տիգրիս եփրատյան հովտի զտրմանալի քաղաքակրթության պատառիկները: Ահա ինչ է ասում սև ժայռը: Եվ ստացվում է ճիշտ որ խոր, ազդու տպավորություն: Հուշարձանը մի որևէ թանգարանի անկյունում չէ ընկած նա իր բնական տեղումն է իր պատվանդանի նրա: Դիրքը շրջակայքը երկիրը ամեն ինչ չորս կողմում անհուն հնության պատկառելի ազդեցությունն է սաստկացնում:

Մեր կառքերը դղրդում են Ղանլիքալի նեղ, քարքարոտ փողոցներում դուրս կանչելով այն մերկությունը, որ պատսպարված է քարե սարերի մեջ: Կուչ եկած մարդիկ, ցնցոտիներ, բոլորովին տկլոր երեխաներ, աղբ ու կեղտ: Բայց Վերին-Դիլիջայի հարավային ծայրում բարձրանում է մի հսկա գեղեցիկ եկեղեցի: Նա շատ հեռվից, դեռ ձերի եզրից էր գրավել մեր ուշադրությունը: Այստեղ, գյուղի մեջ, նա աչք ծակող մի հակասություն է ներկայացնում: Այդքան գետնատարած մերկություն և այնպիսի գեղարվեստական վեհություն արտահայտող եկեղեցի, ոչինչ ներդաշնակություն: Իսկույն զգում էի, որ խղճուկ գյուղը բախտի բերմունքով մի այդպիսի իրան անսովոր զարդ ժառանգություն է ստացել հին հին դարերից: Եվ այնքան բարեհաճ է եղել ժամանակը դեպի այդ զարդը, որ նա այժմ Շիրակի անթիվ անհամար