ավելի առաջ անցավ, ասպատակություններ էբ անում Շիրակում հասնում էր մինչև իսկ Անիին։
Ահա այգ ժողովրդական աղետր ղուրս հանեց ծերունի առյուծին վահրամաշենց ութսուն տարիները նրան չէին ընկճել և նա զորք էր տանում Արուսվարի դեմ։ Հունաց անիրավ տիրապետության համար չէր նա սուրը պատյանից հանում, այլ իր ժողովրդի համար այդ պատճառով էլ նա անհարմար չգտավ որ հույն զինվորներն էլ միանան իր զորքին։ Իր հետ նա տանում էր և իր որդի Գրիգորին։
Պատերազմական բախտը այս անգամ էլ չդավաճանեց նրան Մահմեդական զորքը չդիմացավ նրա ամուբ բախման և փախուստ դարձավ Վահրամը հալածեց նրան մինչև Դվինի դոները այդտեղ նորից բոլորվեց օրհասական կռիվը, որի մեջ սպանվեց Գրիգորը (Առաքելոց եկեղեցու արձանագրության մեջ հիշվածն է)։ Ծերունին վառված այդ դժբախտթյունից սուրը ձեռքին ընկավ թշնամիների մեջ և պատերազմում էր անխնա ինքն իրան մոռացած։ Նրան շրքսպաաեցին, և զինվորի մահը եկավ լրացնելու այն փառքը, որ այդ մարդու, ամբողջ կյանքն է կազմում։ Հայրենիքի հավատարիմ աղասավորր մինչև վերջին շունչը չդավաճանեց իրան և վերջացրեց նրանով, որ իր սպիտակ մազերը շառախեց հայրենիքի փրկության համար թափած արյունի մեջ։ Ինչ մահ։
Շիրակը նորից որբացավ։ Լաստիվերացին ասում է, որ այդ մահր մեծ կորուստ էր առհասարակ հայերի համար, հույները դեռ քաշվում էին այդ պատկառելի մարդուց եբք նա հողի մեջ մտավ նրանք սկսեցին իրանց դարավոր ատլությունը հրապարակ հանել։ Դրանից հետո էր, որ Պետրոս Գետադարձին տարան Կոնստանդոպոլիս։
Ահա ինչեր է ասում Մարմաշենի տղան կողքին գտնվող գերեզմանը։
Եվ մինչդեո ես նստած էի այդտեղ եկեղեցու ներսում մի ինչ որ ձայն բարձր ելևէջներով հնչում էր կամարների տակ։ Դա աղոթք չէր։ Գաղթական թուրքահայ քրահանան ցնցոտիներով պատած մի բարի և խղճալի ծերունի հուզիչ շեշտերով և աննման պարզությամբ պատմում էր 1895-ի կոտորածը Սասունում։ Այսպես է մեր պատմությունը։