Էջ:Անի.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետի մյուս ափը, շրջան տվեց բաց անելով ձորի վիթխարի տեսարաններ դուք խորխորատների վրա եք: Կամ թե տեսնում եք, գնացքը դեպի վեր է սողում կրիայի քայլերով, և րոպե չանցած դուք թռչում եք անդունդների վրայով, երկաթե կամուրջներով: Այդպիսի կամուրջներից նշանավոր էր մանավանդ Շտհալիի կամուրջը: Նա բավական մեծ է՝ կախված է ահագին բարձրության վրա: Նայելով դեպի ցած՝ դուք դողում եք այն վայրկենական մտքից՝ թե ինչ կլինի, եթե հանկարծ գնացքը դուրս գա գծից…

Մարդը այո, աշխատել է և լավ է աշխատել: Լոռու ձորը գոտևորող երկաթուղով նա միանգամից երկու մեծ գործողություն է կատարել մեկ՝ որ շինարարական հանճար է ցույց տվել, երկրորդ՝ որ ճանապարհորդին սիրուն հարմարություն է տվել, որ նա մի քանի ժամվա ընթացքում պտտե բնության հրաշալի ծոցում և սքանչանա շուրջը փռված, միմյանց արագ հաջորդող սքանչելի տեսարաններով: Դեբեդ գետը ժամերով մեխում է ձեզ պատուհանին և այնպես դյութել գիտե, որ դուք ոտի վրա կանգնած հոգնածություն չեք զգում:

Ի՜նչը պիտի հոգնեցնե: Մեծ բալարի ժխորից փոշուց խանձված ու հոտած փողոցներից: Հանկարծ, գիշերային մի քանի ժամերի ընթացքում ընկնելով այս հրաշալի խուլ, հրաշալի վայրենի անկյունը, դուք վերածնվում եք րոպեապես, թարմանում: Ինչ երկինք, բայց մանավանդ ինչ երկիր միանմանություն չկա աոջևդ աղքատություն, վատուժություն չէ երևում, որպեսզի կշտանաս, ձանձրանաս: Բնության վրձինը չափազանց բեղմնավոր, համարձակ է եղել սյուժետների մանրություն, ստեղծագործող թափի թուլություն չկա։ Մի կանաչազարդ, անտաոաշատ հովիտից՝ սևացած, լերկ ու ալևոր ժայռերի երկար պատին անցնելը րոպեի գործ է: Այնուհետև ուրիշ պատկերներ, ուրիշ զույներ, ուրիշ տրամադրություն: Այստեղ երկնքի մեջ խրված մի սրածայր գագաթ, որի շուրջր առավոտյան այս վաղ ժամին սողում է մշուշը, կամ վարագուրելով նրա բարձունքները, կամ հանկարծ բաց անելով նրա տիտանական կողերը: Այնտեղ զարմանալի կանաչ լանջերը կանաչ գույն են տալիս վագոնի մեջ