Էջ:Անի.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևելքից դեպի հարավ արևմուտք, ընկա է մի այլ յեռնաշղթա, որի վրա երկնքի տակ իր ձյունապատ գագաթներով ալմաստի պես պսպղում է վեհ և նազելի Արագածը: Հեռու դեպի հարավ հորիզոնի վրա կապույտին է տալիս Ալաջայի շղթան: Այս երեք շղթաների մեջտեղը ընկած մեծ լեռնադաշտը մեր պատմական Շիրակն է:

Դաշտ ասելով չպետք է հասկանալ բոլորովին հարթ ու հավասար մի տարածություն, ինչպես են Կուր գետի այն տափարակները որոնք ձգվում են դեպի Կասպից ծովը: Շիրակը մեծ մասամբ դաշտ է, բայց նրան կտրում են երկար ու խոր ձորեր որոնք հսկայական լանջեր ունեն, և առանձնակի բարձրություններ որոնք սարեր չեն բայց վիթխարի բլուրներ են: Այս տարբերությունը խնամքով ընդգծում է ժողովրդի բարբառը այդ դաշտային բարձրությունները թուրք լեզվով «դաղ» (սար) չեն կոչվում, այլ միայն «թափա» (գագաթ): Առհասարակ իր տեղագրական հանգամանքներով Շիրակը սաստիկ հիշեցնում է Սյունյաց աշխարհի Զանգեզուր և Սիսյան գավառները: Այստեղ էլ ինչպես և այնտեղ դուք դնում եք հարթ ու հավասար դաշտով և հաճախ տեսնում եք, որ ձեր առջև բացվեց մի ահագին ձոր որ իր լենային մի երկրի մինիատյուր հանգամանքները: Ընդհանրապես ցուրտ ու ժլատ դաշտավայր է Շիրակը: Ձմեռը դաժան, բուքերով ձյուներով հարուստ, ամառը կարճատև, զով: Դեռ դեղնած արտ չէր երևում չորս կողմում գարու հունձը սկսվում է հուլիսի կեսերից: Ամբողջ տարածության վրա մի հատ ինքնաբույս ծառ մի թուփ չկա: Տկլոր են, այսինքն միայն խոտով են ծածկված թե անծայր դաշտերը թե լեռնաշղթաների շարքերը: Ծառապտուղ միրգ չունի առասպելական շատակեր Շարայի երկիրը, որ իր ամբարները միայն հացով է լցնում:

Մեզ հետ ճանապարհորդակից էին մի քանի ալեքսանդրապոլցիներ: Եվ մինչդեռ մեր գնացքը իր մեծ պտույտն էր կատարում՝ Ալեքսանդրապոլին հասնելու համար նրանք պատմում էին Շիրակի կյանքի տնտեսական հանդամանքները, խոսում էին իրանց դաշտերից ու ձորերից իրանց քաղաքի մտավոր դրությունն էին լուսաբանում: Այդ խոսակցությունը: