Էջ:Անի.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարերարություն անել մարդկանց: Նա շատ ջրեր է տալիս, իսկ շրջակայքը այնքան կարոտ է ջրի: Այսպես չէ Արագածի ավագ եղբայր Մասիսը-մի անօգուտ հսկա որ իր գլխի վրա ձյունային ահեղ զանգվածներ է պահում բայց իր շուրջը ապրող մարդկության մի հատ առու էլ չէ տալիս, Մասիսը ճնշում է իր ահավոր վսեմությամբ: Նա անհեթեթ ու անպետք հսկայությունն է Արագածը ժպիտ է պատճառում-նա բարերար ուժն է: Այդ ժպիտով համակված էինք ամենքս, երբ մեր գնացքը հանդարտ մոտեցավ սպիտակ և գեղեցիկ վոկզալին: Ալեքսնդրապոլն է: Մեզ դիմավորելու էր եկել հայտնի հայագետ և Լազարյան ճեմարանի պրոֆեսոր պ. Գրիգոր Խալաթյանը: Այստեղ պետք է ասեմ որ Խալաթյանը մոտ երկու շաբաթ առաջ Թիֆլիսի վրայով գնում էր իր հայրենի Ալեքսանդրապոլը, երբ նա այցելության եկավ «Մշակի» խմբագրատունը, ես հայտնեցի, թե որքան մեծ ցանկություն ունենք Շիրակը և Անին տեսնելու նա ավելի ևս ոգևորեց մեզ, հորդորեց անպատճառ գնալ տեսնելու: Նա ավելի ևս ոգևորեց մեզ, հորդորեց անպատճառ գնալ տեսնել և խոստացավ մեզ համար մի շատ հաճելի պտույտ պատրաստել Շիրակի նշանավոր տեղերը այցելելու համար: Եվ Խալաթյանը ճշտությամբ կատարել էր իր խոստումը: Նա հայտնեց որ ամեն ինչ պատրաստ է, և մենք ճաշից հետո իսկույն կճանապարհվենք Անի: Մենք մտանք Ալեքսանդրապոլ, գավառական մի հանդարտիկ ու բավական բարեկարգ քաղաք, որ ունի բավական հարթ ու լայն փողոցներ, փոքրիկ ու ցած տներով: Երևում է որ գավառական քաղաքը, որքան ներում են իր համեստ միջոցները ամենանաթանկ գործ է դնում որ առաջ գնա բարօրության ճանապրհով: Փողոցներում կան արդեն կերոսինային կատարելագործված լապտերներ բարձր սյուների վրա: Թիֆլիսը ավելի շատ չուներ այդ լապտերներից: Մի բան միայն վատ է Ալեքսանդրապոլի փողոցներում՝ փոշին: Բայց ես չգիտեմ Իրավունք ունի Թիֆլիսում ապրող մարդը գանգատվել, ուր որ լինի, փողոցային փոշու վրա: Մեր խումբը Ալեքսանդրապոլ մտավ ավելի ստվարացած ճանապարհին: Ղարաքիլիսայում նոր ուղեկիցներ էին