Էջ:Անի.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միացել մեր խմբի բայց և այնպես Խալաթյանի ընտանիքը ընդունեց մեզ գրկաբաց և ամբողջ ժամանակը մինչև Ալեքսանդրապոլից հեռանալը այնպիսի սրտաբաց բուն հայկական սիրալիր հյուրասիրություն ցույց տվեց մեզ, որ հիացմունք պաճառեց ամենքիս:

Գ

Ասացի, որ շիրակեցին պաշտում է իր Արագածը բայց նրա համար և հատկապես ալեքսանդրապոլցու համար կա մի ուրիշ գուցե ավելի մեծ, սրբազան պաշտամունք Անին: Ալեքսանդրապոլցին Անիի ջերմեռանդ ուխտավորն է: Եվ ես դժվարանում եմ հավատալ թե ամբողջ քաղաքում կարող է գտնվել մեկը, որ իր կյանքում գոնե մի անգամ տեսած չլինի ավերակների քաղաքը: Յուրաքանչյուր անգամ, երբ առիթ է ներկայանում, ալեքսանդրապոլցին մեծ հաճությամբ օգտվում է նրանից Անին մի ավելորդ անգամ էլ տեսնելու համար:

Այդ պատվաբեր փաստը մեր աչքի առջև էլ կրկնվեց ճաշից հետո կառքերի մի երկար շարք էր սպասում մեզ: Բանից դուրս եկավ որ մեր խմբին ավելացել է մի ավելի ստվար խումբ, մեզ հետ Անի էին գնում Խալաթյանների համարյա ամբողջ ընտանիք և նրա մի բանի բարեկամները: Մի ամբողջ կարավան էինք կազմում բացի տղամարդկանցից այդտեղ կային տիկիններ, օրիորդներ, երիտասարդներ նույնիսկ երեխաներ: Մեզ հետ էր և Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ՝ Գեղամ Տեր Պեարոսյանր մի եռանդոտ, անխոնջ ու լուսավոր մարդ, որի գործունեությունը երախտագիտությամբ պիտի հիշե Ալեքսանդրապոլը, մեր կարավանի գլխավորը նա էր: Թե որպիսի սիրալիր ուշադրությամբ էին վերաբերվում դեպի մեզ հյուրերս, Տեր Պետրոսյանը նրա հետ մի կառքում նստած Գրիգոր Խալաթյանը և վերջինիս եղբայր Կարապետը՝ ես պատմել չեմ կարող: