Երևացին բարձր ափերը բայց գետը դեռ չէր երևում: Աղյուզում հայաբնակ գյուղի մոտն ենք հանդիպում են գյուղացիներ, կառապանը հարցնում է շա՞տ է ջուրը և ստանում է գլխի շարժումներով դրական պատասխան: Կարս-չայ գետն է: Փռված է նա մեր առջև քարքարոտ լայն հունի մեջ: Հորդ ու մեծ ջուր է բայց չնայած որ անձրևները շատ են եղել, պահպանում է լեռնային գետի բնորոշ տեսքը պղտոր չէ և նրա մեջ ցոլանում է կապուտակ երկինքը: Կարս-չայը այդտեղից ցած գնալով դեպի հարավ-արևմուտք, խառնվում է Ալեքսանդրապոլի գետի, Արփաչայի հետ և կորցնում է իր սեփական անունը: Ղ. Ալիշանն ասում է որ հին Ախուրյան անունը Կարս-չային էր պատկանում միանգամայն ճիշտ է մեր պատմությունների մեջ Ախուրյանն է նույն այս գետը: Բայց այս անունը մեր պատմությունից էլ հին է: Դա զուտ հայկական անուն չէ և մենք նրան ստացել ենք ուրարտացիներից կամ նախահայերից: Սարիղամիշի մոտ գտնված սեպաձև արձանագրության մեջ հիշված է Ախուրյանի քաղաքը: Գրավելով ուրարտացիների երկիրը ձուլելով այդ խորհրդավոր, բայց մեծագործ ազգի մնացորդները մեր մեջ մենք ազգայնացրինք նրանց պատմական ավանդություններից շատերը, բայց մանավանդ աշխարհագրական անունները: Վերջիններիցս մեկն է հայի համար այնքան սիրելի այս Ախուրյանը: Նրան սիրելի է դարձել մանավանդ Անին: Հազարավոր տարիներ այս գետն էր, որ իր անունը պահում էր և Ալեքսանդրապոլի գետի հետ խառնվելուց հետո մինչև վերջը, մինչև Արաքսի մեջ թափվելը եկան թուրք ցեղերը, Կարս-չայ անվանեցին Ախուրյանը, իսկ Ալեքսանդրապոլի գետը ստանալով Արփաչայ անունը, ոչնչացրեց գոնե բոլոր օտարների համար Ախուրյանի անունը: Մինչդեռ մեր կառապանները, գետի ափին կանգնած էին մնացել և չէին կարողանում վճռել, թե որ կողմից և ինչ ուղղությամբ կարելի է անվնաս անցնել մյուս ափի մեր ժիր քարագլուխը, որ ճանապարհորդում էր իր սեփական կառքի մեջ առաջ անցավ պատվիրելով մյուսներին հետևել իրան:
Էջ:Անի.djvu/90
Արտաքին տեսք