Էջ:Անի.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես մի ժամանակ մարդիկ գիտեին մեռնել իրանց հայրենի հողի համար…

Տխուր է Բաշ-Շորագյալի քարե տեսքը, ինչպես տխուր է առհասարակ մարդկային բնակությունների ընդհանուր տեսարանը Շիրակում։ Ուր տուն եք տեսնում կարծում եք թե դա լաց է լինում կանաչ բնության ծոցում, կարծեք ճնշված է մի ինչ որ ճակատագրական ծանրության տակ, եթե առաջին Սմբաաով վերջացած լիներ Բագրատունիների գահը եթե արյունի և կրակի դարեր անցած չլինեին այս երկրի վրայով, մարդ կխորհեր թե դժբախտ թագավորի արյունոտ ուրվականն է անեծքի տակ պահում այս մերկությունը աթարի, ցնցոտիների, անճար նահատակության այս աշխարհը:

Կառքերը նորից շարան ընկան փոշի են բարձրացնում: Մարդու գործերն ու հիշատակները կծկվեցին անհայտացան կանաչ տարածությունների մի անկյունում: Սմբատի եկեղեցին էլ չէր երևում: Նորից ամենահաղթ բնությունը հավիտյան լուռ ու անտարբեր, հավիտյան տիրող, անփոփոխ միակ իրականություն: Դարձյալ դաշտեր ու բլուրներ դարձյալ ոլորուն տանջալից ճանապարհ, որ անցնում է լանջերով ու փոքրիկ հովիտներով: Միանմանությամբ ձանձրացնող տեսարաններ, թեև զարմանալի կանաչ է տիրում ամեն կողմ թեև դեղին ու կապույտ ծաղիկները արեգակի տակ այնքա՛ն սիրուն բուրգեր են փռում ճանապարհի երկու կողմերին:

Կառապանը միշտ առաջ է նայում, մոռացել է ճապահորդներին, իսկ ճանապարհորդը գիտե, որ չորս կողմում նշանավոր ուշադրության արժանի բան չկա վերջսպես ահա նա բարձրացրեց մտրակը և դեպի հետ նայեց: Շտապում ես իմանալ, թե ինչ կա: Եվ իմանում ես որ շուտով կհասնենք գետին: Դեռ հեռու ենք բայց նրա դեմքի վրա նկատվում է հոգնածություն: Եվ ես հիշում եմ որ կառապանները դեռ Ալեքսանդրապոլում վիճում էին որ գետը անցնել չի կարելի: Շատ անձրևներ են եկել և այս կողմերում թեև հողը միանգամայն չորացել է, բայց լեռնային գետերը անձրևներից հետո երկար ժամանակ շարունակում են գիժ ու ըմբոստ մնալ: