Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշումներու տասը լիրային՝ «տասը» ղուրուշ. իսկ վեր եղած գումարներու լիրային՝ «քսան» փրոյ յաւելում կ՛լինի:

5. ՛Ի բացակայութեան տրուած ամէն վճիռներ վճռագրի հաղորդուելէն մինչ տասն օր ատենին մէջ վերաքննելի են. իսկ ի ներկայութեան տրուած վճիռներ անվերաքննելի են և մինչ տասը օր վերջնական հանգամանք ստացած ըլլալով, որոշումներ գործադիր մարմնոյ կողմէն գործադրելի են:

6. Սենեակի հասոյթներէն ժողովն իրաւունք ունի իր պէտք եղած ծախսերը ընելու և տարին անգամ մը ելևմտից հաշիւը պատկանեալ պաշտօնարանին ներկայացունել: Անհատներու միջև փոխանակուած և տրուած մուրհակներ և ուրիշ թուղթեր, որոնք ատենին կողմէ վաւերացեալ են մինչև յիսուն լիրայ ժամանակ լրանալուն առանց դատարանի դիմելու, երբ գործադիր իշխանութեան դիմէ կրողն գործադիր մարմին զայն գործադրելու պարտական է:

Վեցն յօդուածներէ բաղկացած սոյն օրինագիծը ժողովիս ամբողջութեան կողմէ պատրաստուած և ընդունուած ըլլալով կ՛ստորագրեմք:

Ա. Լ. Երամեան
Համազասպ Տեր Պօղոսեան
Յով. Փիրումեան
Ն. Ճանիրեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9. թթ. 24-26, բնագիր, ձեռագիր:

N 140

ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻ ՎԱՆԱՀՈՐ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՆՔԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 հունիսի 1915 թ.
Վան

Նորին Գերազանցութեան նահանգապետին

Վանայ և նորա շրջանի պարոն Արամի

Ռուսական զօրքերը շարունակ ենթարկում են Վարագայ վանքը յափշտակութեան և աւիրման մինչև այսօր:

Նախ յափշտակեցին երեսունևեօթ ընտիր տաւարներ, երկրորդ անգամ տասնևմի ոչխար, երրորդ անգամ տասն ոչխարներ, չորրորդ անգամ տասնմի ոչխարներ, հինգերորդ անգամ քսան ոչխարներ մի էշի հետ, վերջին քսան ոչխարը մի հայ կամաւոր կոզակների ձեռքից առել էր և տուել հովուին, իսկ էշը տարել էին... Շատ անգամ էլ յափշտակողների ձեռքից ապրանքը վանք ենք փախցնում և հեռուն արածացնել չենք համարձակվում: