Իսկ խոտանոց և ցանքը արդէն ոտնատակ են տալիս և աւերում վերջնականապէս և եթէ այդպէս շարունակուի, հարկաւ, առանց այն էլ քայքայուած աւերուած վանքը վերջին կորստեան պիտի մատնուի:
Ուստի այդ չարեաց առաջ առնելու մասին խոնարհօրեն խնդրում եմ բարեհաճէք կարևոր կարգադրութիւն և տնօրէնութիւն աներ
Վանահայր Վանիցն Վարագայ Գրիգոր քահանայ Տէր-Աւագեան
- Մակագրություն. Թող դիմեն գեներալին:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 92, բնագիր, ձեռագիր:
N 141
ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻ ՎԱՆԱՀՈՐ ԴԻՄՈԻՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿՈԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՆՔԱՊԱՏԿԱՆ ՑԱՆՔՍԵՐԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորին գերազանցութեան նահանգապետին Վանայ և
շրջանի նորին պարոն Արամի
Ռուս կոզակները վրանները խփած սահմաններում ուտացնում- արածնամ են ցանքերն ու խոտանոցները և ձիերով, սայլերով քարշում, տանում են կորնգաները, վանքի պահապաններին ծեծում և խրկում են. ուստի ես ինքս գնացի և խնդրեցի, որ դուրս գան վանքի սահմաններից, նորանք արհամարհեցին և ծաղրեցին ինձ ասելով. «Մենք ուտացնում ենք, ուր գնում էք, գնացէք»: Ուստի խնդրում եմ կարգադրէք և տնօրինէք, որ վանքի սահմանը ազատուի աւերմունքից:
- Մակագրություն. Թող դիմեն գեներալին:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1. գ. 14, թ. 93, բնագիր, ձեռագիր:
N 142
Ա. ՄԱՆՈԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ԳԵՆԵՐԱԼ ՕԳԱՆՈՎՍԿՈՒՆ ԾԱԾԿԱԳՐՎԱԾ ՀԵՌԱԳԻՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ