հանգամանքները, մատնանշելով շարադրած յօդուածներու թուահամարները և պատճառաբանելով կատարուած յապաւումները և լրացումները:
Այս մասին քանի մը անգամ ազդարարուեր է թէ նահանգային վարչական խորհրդի նիստերուն մէջ և թէ առանձին պաշտօնեութեանց:
Արդ, սոյն գործի կատարումը փութացնելու համար նահանգապետի կարգադրութեամբ դիւանատունս կը խնդրէ Ձեզ, մինչև ներկայ շաբթու վերջը ներկայացնել Ձեր պաշտօնէութեան և հաստատութեան վերաբերեալ Օսմանեան պատշաճ օրէնսդրութիւններու տրամադրութեանց հայերէն շարադրութիւնը:139
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 57, թ. 9, բնագիր, ձեռագիր:
N 157
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
N 2292
Վսեմ նահանգապետ
Երէկուընէ սկսեալ խիստ խուզարկութիւն մը սկսած է քաղաքի մէջ ոստիկանութեան կողմէ: Մենք դէմ չենք խուզարկութեան, երբ այդ կը լինի յայտնի գողերու տուներ և ոչ թէ անմեղ ժողովրդեան: Մենք կը պահանջենք վաճառականաց յանձնախումբէն, քաղաք իջնալ և մենք խօսելիք ունենք իրենց հետ: Հոն, ուր իրենք ապրանքներ դրած են, իրաւունք ունին միայն անոնցմէ պահանջելու և ո՛չ թէ անմեղ ժողովրդի պատիւը ոտնատակ անելու: Կը պահանջենք նոյնպէս, հասարակ ժողովրդի թիւրքերու տուներէն բերած կարգ մը մանր մունր բաներ, որոնք ոստիկանատան կենդրոնացած են, իրենց տերերուն վերադարձուին: Ընկերներն ու ժողովուրդը խիստ գրգռուած են, ուստի կը խնդրենք ժամ առաջ դադրեցնել տաք սոյն ապօրինի խուզարկութիւնը և օրինական ձևի մտցնէք, անտեղութեանց առաջքն առնելու համար: