- Մակագրություն. Ոստիկանութիւնից խնդրւում է տեղեկութիւն: Ես կհետևեմ: Արամ
- ՀԱԱ, ֆ․ 242, ց. 1. գ. 3, թ. 8, բնագիր․ ձեռագիր:
N 158
ՄԱՆԴԱՆՑԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
N 2270
Վսեմ կառավարչապետ.
Ստորագրեալներիս ընտանիքներ վերջին կռիւներուն քիւրդեր գերի տարան, իսկ այժմ երբ որ անձնատուր են եղած՝ գերիներ բերած են Սարայի շրջանի Տըվզըր գիւղ: Լսելով այս իրողութիւն, ուրիշ գիւղացիներու հետ մեր գիւղէն ալ 5 հոգի ղրկեցինք յիշեալ քիւրդերու քով՝ որոնք կրակ բացին մեր տղաներու վրայ. և մեր գիւղէն երթացող 5 տղաներէն 1 փախաւ, իսկ 4-ը այժմ յիշեալ քիւրդերու քովն են:
Այժմ կը խնդրենք մեր գիւղի մէջ այժմ բնակող մի քանի քիւրդերուն Ձեր կողմից կնքուած յանձնարարական մը տաք՝ որոնք երթան և Տըվզըր գիւղի քիւրտելու քով միջնորդեն և թէ գերիներ և յիշուած 4 տղաներ ազատելով բերեն:
Յարգանօք Մընդընցի գիւղացիներ՝
Մեր գիւղի քիւրդերու անուններ. Ըյիբ Խան Բէկի տղան Ըհմըդխան, Ըզիշէրի տղան՝ Հըսրըթ:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 5, թ. 154. բնագիր, ձեռագիր:
N 159
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ}}
N 991
Վան քաղաքի նահանգապետին
Առաջադրում եմ յայտարարել գաւառապետներին, որ օժանդակեն զօրամասի պաշտօնեաներին՝ իմ տուած վկայագրերի համաձայն՝ տաւար գնելիս: