Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանատուութեան սահմանը, ո՞րն է անակնկալը: Մենք ասում ենք, որ մինչև Ընդհանուր Ժողովը մենք իրաւասու չլինենք ապստամբական շարժում յառաջ բերելու, իսկ յետոյ թող վճռի Ընդհանուր Ժողովը:

Վարդան.-Առաջին կէտը պարզ է, որ երբ Երկիրը նորմալ վիճակի մեջ է՝ ապստամբութիւն չպիտի լինի․ իսկ երկրորդը պարզ չէ.- որո՞նք են անակնկալները, թող թուեն:

Զաւրեան.- Կարծում եմ, որ կան մի քանի թիւրիմացութիւններ. առաջին բանաձևում, օրինակ, ասուած էր, որ ապստամբութիւնը պիտի լինի այն ժամանակ, երբ ժոդովուրդը իրեն պատրաստ զգայ:իսկ միւսները, որ առաջարկում են անակնկալների դէպքում ապստամբութիւն առաջ բերել, դրանով բոլորովին փոխւում է առհասարակ հայեացքը ապստամբութեան վրայ:

Արամ․- Ապստամբութեան մասին խօսելիս, պիտի շեշտել, որ այսուհետև ապստամբութիւնը ընդհանուր լինի և ժոդովրդական: Եթէ այսպես է, ապա ուրեմն հարկաւոր է ժամանակ և պարագայ ապստամբուելու համար: Եւ եթէ մենք ասում ենք, որ սպասենք մինչև յառաջիկայ Ընդհանուր Ժողովը, դա այն նպատակն ունի, որ պատրաստուենք. քանի որ պատրաստութիւն չունենք, պիտի չշարժուենք. իսկ երբ կ’ունենանք, այն ժամանակ կարելի է որոշել ժամանակը:

Վռամեան․-Ապստամբութիւն ասելով անպատճառ չպիտի հասկանանք, թէ պիտի սպասենք մինչև մենք պատրաստ լինենք: Թէ երբ պատրաստ կը լինենք, դա յայտնի չէ, դա կախուած է ոչ թէ միայն մեզնից, այլ նաև մեր դիմացինից:- Անակնկալներ են, օրինակ, Սուլթանի մահով առաջ գալիք խառնակութիւնները, թուրք-պարսկական պատերազմը ևն: Մենք չենք կարող ասել, թէ ինչքան է մեզ հարկաւոր, որ ասենք թէ պատրաստ ենք: Անակնկալների դէպքում մենք չենք ասում, թէ անպատճառ ապստամբենք, այլ որևէ ակտիւ քայլ անենք: Մինչև յառաջիկայ Ժողովը սպասելու բանաձևին ևս հակառակ եմ, որովհետև դրանով մենք դէմ գնացած կը լինենք մեր այն որոշման, թէ զինուենք և պատրաստուենք: Սա հոգեբանական երևոյթ է, երբ մարդիկ գիտեն, որ մինչև յառաջիկայ Ընդհանուր Ժողովը չպիտի շարժեն, միշտ դանդաղում են իրենց պատրաստութեանց մէջ, ասելով որ դեռ ժամանակ կայ: Մենք այն ժամանակ չենք մտածի վաղուան անակնկալների մասին: Համաձայն եմ, որ նորմալ պարագաներում ապստամբութիւն չանենք: Բայց պատրաստութեան շահը պահանջում է, որ այդպիսի տարտամ սահմանափակումներ չմտցնենք:

Թոփչեան. - Մենք կարծես արհեստական կերպով ուզում ենք մեզ հարկադրել, որ աշխատենք, կարծես թէ գիտակցաբար չպիտի պատրաստուենք: Ապստամբութիւնը պիտի անել միայն այն ժամանակ, երբ լայն մասսաները կարող են մասնակցել և ոչ թէ միայն մի խումբ ջանֆեդաներ: Անակնկալները կարող են հասկացուել օրինակ՝ մէկի համար անակնկալ