Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, երբ մի գիւղի վրայ յարձակւում են և մի քանի մարդ սպանում, մի ուրիշի համար խոշոր դէպքերն էլ անակնկալներ չեն: Անակնկալ ասելով պիտի հասկանանք միայն քաղաքական կարևորութիւն ունեցող երևոյթներ, իսկ մնացած դեպքերում պիտի սահմանափակել ձեռնարկները:

Ռոստոմ.- Իմ զեկուցման մէջ կար նաև, մի կարևոր կէտ, այն որ մենք նորմալ պայմաններում ոչ մի դէպքում հնարաւորութիւն չենք ունենայ ապստամբելու: Այդ պիտի ի նկատի առնել։ Կովկասում, օրինակ, մենք փորձեցինք թե ի՞նչ է նշանակում գործող մարմինների ձեռքերը կապել զանազան որոշումներով: Այնտեղ որոշուած էր մնալ ինքնապաշտպանութեան սահմաններում, բայց ռուս-ճապոնական պատերազմը, որ փոխեց մեր գործունեութիւնը այնտեղ, մի անակնկալ էր, որը մենք երբեք չէինք կարող նախատեսել: Նոյնպէս և այժմ մենք չենք կարող անակնկալները նախատեսել: Անակնկալները նշանակում են՝ խոշոր քաղաքական դէպքեր, օրինակ ներքին խլրտումներ, եւրոպական կոնտրոլ. այս բոլոր դեպքերում պիտի Երկրի Պատասխանատու Մարմնին իրաւունք տայ, որ կարողանայ մի որոշ դիրք բռնել:

Մալումեան.- Մենք չենք ուզում կաշկանդել մեր Երկրի ընկերների գործունէութիւնը. մենք ուզում ենք միայն մեր ընկերների մանր շարժումներ անելու ձգտմանը սահման դնել. մտցնենք այդ խօոսքը, իբրև զսպանակ, բանաձևի մեջ, որ ընկերները անզգոյշ քայլեր չանեն մինչև Ընդհանուր Ժողովը և փոքրիկ առիթներից դրդուած շարժումներ յառաջ չբերեն:

Մինասեան.- Անխոհեմ քայլերի դէմ շարունակ մենք ենք եղել բողոքողը. մենք միշտ ասել ենք՝ լռին պատրաստուել: Բայց կարող են լինել անակնկալներ, ինչպէս քրտական խլրտումներ, և սրանք կոչ անեն միանալու իրենց: Անակնկալներ միշտ կարող են պատահել, որոնց դէպքում ստիպուած պիտի լինենք շարժուելու: Այժմ ասում ենք, ձեռնարկենք պատրաստուելու, զօրեղ, գաղտնի և անյապաղ:

Մուրատ.- Երկրում գտնուող մարմինները, ղեկավարելու կարողութիւն չունեն․ նրանք շատ անգամ իրենց անփորձութեամբ շատ սխալներ են արել: Թող ուղարկեն երկիր խելացի, կարող ընկերներ, որոնք հասկանան կարևոր դէպքերի նշանակութիւնը և կարողանան ղեկավարել:

Արամ.- Մինչև հիմա Երկրից եկող ընկերները եղել են միշտ լաւատես. ես շատ ուրախ եմ, որ այս անգամ Ընդհանուր Ժողովը ունի Երկրից եկած մի ընկեր, որ յոռոտես է: Դաշնակցութիւնը միշտ եղել է գործի կուսակցութիւն, նա միշտ գործել է, երբ անհրաժեշտութիւն է զգացել: Օրինակ, չնայած Խորհրդի որոշման, որ Երկրում կենտրոնացման գործը դադարեցնենք և սկսենք ուսումնասիրել, երբ հնարաւորութիւն ունեցանք՝ ուղարկեցինք Երկրի համար 300 հազար ռուբլի, ապրանքով և փողով: Պիտի նկատի ունենալ նաև այն՝ որ Երկրի ընկերը չէ կարող որոշել ճշդօրէն յարմար մոմենտը, շարունակ փակ կեանքը նրան ջղային է դարձնում և նա շատ անգամ հասարակ դէպքին չափազանցուած նշանակութիւն է