Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 179

ՄՈԿՍԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Գ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՄՈԿՍԻ ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 2812

27 հունիսի 1915 թ.
Մոկս

Վսեմաշուք պ. Արամ. նահանգապետ Վան նահանգին ՛ի Վան

Գ -րդ նամակ կը լինի, որ տեղիս գաղթականների ու նեղ կացութեան մասին կը գրեմ Ձեզ՝ սակայն պատասխան դեռ չեմ ստացեր, և որովհետև խնդիրներ քանի երթան, բարդ կերպարանք կ՛ստանան և նեղութիւնք կ՛շատնան, ատոր համար ընկեր Աւագին տեղդ խրկեցինք, որ հետևեալ խնդիրների մասին բաւարարութիւն ստանայ ու վերադառնայ:

Ամառն է, քանի երթայ տաքութիւն կը շատնայ և երթալով հիւանդութիւն ալ խիստ ծաւալ կստանայ, ժողովուրդ բոլորովին անօթի մնացեր են: Տեղս հազիւ կը լինէր այնքան ցորեն, որ բաւականանար ժողովրդին մինչև նոր կալսեն: Սակայն կամաւորների և գաղթականների տեղս լեցուելով, ծեծով և բռնութիւնով հազիւ կարողացանք 2-300 չափ ցորեն հաւաքել և կերցնել կամաւորներին ու գաղթականներին: Այժմ բոլորովին հաց սպառեր է, թէ տեղաց ժողովուրդ և կամավորներ բոլորովին սոված մնացեր են, միայն պ. Դրօն մի քանի չափ ցորեն Գաւաշից խրկեց կամաւորների համար, բայց ժողովուրդ բոլորովին ցորեն չունի, արդէն տեղիս գիւղերէն 3/4 մասը վառուեր են և ժողովուրդ իրար վրայ են հաւաքուեր, այնպէս բոլորովին նեղ դրութեան մէջ ենք:

Պ. Դրօն իր կամաւորներից մի մաս ետ տարաւ Գաւաշ, էն տեղից Կարճկան կռիվի է գացեր: Միայն տեղս մնացեր են մի մաս կամաւորներ, որոնք ալ եթէ քաշուին տեղս բոլորովին անպաշտպան կը մնայ, ժողովրդական զէնքեր, եթե մի քանի յունաներ154, պերտանկներ155, մարթէնիներ156 և մօտէլներ157 ունենք, այն ալ բոլորովին պատրոններ սպառւեր են և երբէք ոյժ չունիմք, ուստի կը խնդրուի, որ եթէ կարելի է ձերդ մասնաւոր ուշադրութիւն դարձնէք էս երկրի վրայ, որովհետև էս տեղ կը լինի ռուստաճկական սահմանը: Շիտակ է, Շատախն ալ վտանգաւոր է, սակայն Շատախին միայն ձախ թևի վրայ մի կէտից վտանգ կայ, մնացեալ կողմերից ապահովուած են, իսկ մեր երկրին չորս բոլորտիքից վտանգ կսպառնայ մեզ, ցարդ, եթէ կարողացեր ենք նստել, տեղս գտնուող կամաւորների շնորհիւն է, եթէ նրանք գաղթուեն և դուք մեզ չօգնեցիք, մեր դրութիւնը խիստ վատ կը լինի, ուստի կը խնդրուի, որ այդ մասին ալ մեզ օգնելու շնորհ ընէք, որովհետև եթէ տեղս վտանգուեց, կը վտանգուի և Գաւաշ և Ոստան:

Եթէ էս տեղ լաւ չապահովցնեք, պիտի ստիպուինք գաղթել: