Կիմանամ, որ ազգին որպէս նպաստ տեղդ եկած են դեղեր, բժիշկներ, հագուստեղէններ ու դրամներ և ուտելիք, կը խնդրուի այդ նպաստեղէններից մեր գաւառին ալ բաժին հանելու շնորհ ընէք, որովհետև ինչպէս ասինք, հիւանդութիւն շատացեր է, դեղեր չունինք: Ուտելիք սպառեր է, ցորեն չունինք, օգնութեան և ոյժի կարօտ եմք, ոյժ և ռազմամթերք չունինք, ժողովուրդ բոլորովին մերկ է, հագուստեղեն չունինք, տեղական և կառավարական շատ մը ծախսեր ունիմք, դրամ չունինք: Կը խնդրուի, որ շնորհ ընէք այս կէտեր Ձերդ մասնաւոր ուշադրութեան առնէք և շուտափոյթ ու մասնաւոր կարգադրութիւն մը անելու շնորհք ընէք:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 18, թթ. 31-32, բնագիր, ձեռագիր:
N 180
ՇԱՀԲԱՂԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ա․ ԱՂԱՎՆՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՍՏԱՑԱԾ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետ Վանի
Երեկ ռուս մեքենիստների կողմէ շոգեմակոյկից վռնդուեցան Աւանցի 4 նաւաստիները, որոնք երկար ժամանակ կը ծառայէին իւր մէջ և իւրեանց արեանց գնով խլած էին շոգեմակոյկը թիւրք կառավարութենէ: Ասկէ ՛ի զատ ռուս նորեկ մեքենիստները անտեղեակ լինելով ծովին կամ բոլոր նաւահանգիստների, չը պիտի կարողանան գործածել զայն:
Արճակի շրջանի գիւղերից և Արճէշից ստացած ենք ընդամեն 383 չափ ցորեան և 3 չափ գարի: Որմէ 111 չափ 1 կօտ ցորեան՝ և 2 չափ 1 կօտ գարի կեռնծովցի Փաշայեան Ղազարի նաւին հետ, ասկէ 3 օր առաջ ուղարկած ենք Աղթամար, իսկ 271 չափ 2 կօտ ցորեան և 3 կօտ գարի տեղս կը մնայ, որ օդի158 աննպաստ լինելու պատճառաւ չենք կարողացած ճամբել դեռ: Այս երեկոյ կարելի է, որ ճամբենք: Ասկէ ՛ի զատ ստացած ենք 21 սնդուկ բժշկական և զանազան տեսակի ապրանքներ, եղբայրական միւթենէ ուղարկուած, որ Ոստան պիտի ուղարկենք:
Ռուս աֆիցերի մը կողմէ, մեր վրայ ի գործ դրած ստիպման ներքև, գիւղիս ճամբայի վրայ, մեր շրջանի 6-7 գիւղերից աշխատեցուցած ենք, ընդ ամէն 193 գործաւոր: Ասոնց որպէս թէ վարձք պիտի տրուին: Ի՞նչ կարգադրութիւն պիտի լինի այս մասին:
Ծովի ալեկոծ եղած միջոցին, երբ անկարելի կը լինի նաւ մը իւր նաւահանգստէն արձակել ռուս աֆիցերները բռնի և ծեծելու ներքև բեռցնել կուտան նաւերը: Երեկ քիչ էր մնացած, որ նաւ մը կոտրէր բեռցուած