N 214
ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ ԱՌՈՒՆԵՐՈՒՄ ԱՄԱՆԵՂԵՆ, ՍՊԻՏԱԿԵՂԵՆ ԼՎԱՆԱԼՆ ԱՐԳԵԼՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 233
Առողջապահական մարմնի հրահանգին համաձայն կը յայտարարենք, որ ասկէ ետք բացարձակապէս արգելւած է փողոցներէն անցնող առուներու մէջ ամանեղէններու, ճերմակեղէններու և իրեղէններու լուալը և այդ ջուրերը վերցունելով՝ տուներու մէջ գործածել, ինչպէս նաև աղբիւրները առուի մէջ թափիլը: Անսաստողները օրինական պատժուի կենթարկուին:
- ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 111, պատճեն, ձեռագիր:
N 215
Տ. ԱՍՊԱՏՈԻՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵՐԿԱԹԵՂԷՆԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 2837
- Վսեմ նահանգապետ Վանի
Ինչպես յայտնի է, որ ես Քաղաքամէջ Միրզախանեան խանի մէջ ունէի խանութ, որ վառուած լինելով, մեջ գտնուած երկաթներս դուրս հանելով, աղբիւրի գլուխ՝ պօյախանի178 մէջ ամբարած էի։ Այժմ ռուսներ գրաւած են և ես կ՛խնդրեմ, որ իմ երկաթի վաճառական լինելս քաղաքապետութեան միջոցաւ հաստատելու հրաման մը ընէք և յետ այնորիկ իմ ձեռքս արտօնագիր մը տալ բարեհաճէիք, որպէսզի ռուսներուն ցոյց տալով, կարող լինեմ իմ սեպհական երկաթներս վերցնել առանց արգելքի:
- Յարգանօք՝
- Մակագրություն 1. Ի քննութիւն գործակատարին քաղաքապետարանի պ. Տիգրանին: 7/9 1915
- Մակագրություն 2. Քննութիւն կատարելէ ետք, յիշեալ անձին երկաթի վաճառական ըլլալը կը հաստատեմ: Քաղաքապետարանի գ. Տիգրան Ս. 7/10 1915
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 27, բնագիր, ձեռագիր: