Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 216

Հ. ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ`ԱՐՃԵՇԻ ԳԱՎԱՌՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

8 հուլիսի 1915 թ.
Վան

Վարչութեանդ կարգադրութեամբ Յունիսի 19-ին Արճէշի գաւառն ուղևորւելով և մինչև յուլիսի 3 այնտեղ մնալով ու ծանօթանալով տեղի ազգաբնակութեան վիճակին ու գաւառի վարչական գործերին, սրանով պատիւ ունեմ ներկայացնելու իմ դիտողութիւններն այդ մասին:

Նախ և առաջ պէտք է ասեմ, որ Վանի վիլայէթում թիւրք կառավարութեան մեքենայած բարբարոսութիւններից ամենից շատ տուժող կազաներից մէկն է Արճէշինր: Ահռելի են սրա կրած վնասները - թէ՛ մարդկային և թէ՛ գոյքային: Դրա գլխաւոր պատճառները, ըստիս, երկու են:

Ա. Որ հայ տարրն այստեղ, համեմատած թիւրքերի ու քրդերի հետ, մի փոքրամասնութիւն է կազմում: Կազայի179 շուրջ 300 գիւղերից միայն 42-ում հայեր կան, այն էլ դրանից միայն 17-ը զուտ հայաբնակ, միջին թւով իւրաքանչիւրը 23 տնից բաղկացած, իսկ մնացած ճնշող մեծմասնութիւնը` քրդախառն և թիւրքախառն:

Բ. Որ Արճէշի կազայի հայերը չափազանց մեծ հաւատ են ունեցել դէպ իրենց գայմագամը, Ալի Ռիզա բէյը: Սա, թիւրք պաշտօնեային յատուկ իր խորամանկութեամբ, կարողացած է եղել այնպէս գրաւել, այնպէս խաբել գաւառի հայերին, որ սրանք բնաւ ենթադրել իսկ չէին կարող, թէ իրենց մօտ, նրա՛ օրով, կարող է հայկական կոտորած լինել, թէև դեպքից 3-4 օր առաջ արդէն նրանց մեջ պտտում էր ջարդի յամառ շշուկը:

Շատ հմտութեամբ է այստեղ կազմւած եղել ջարդի ծրագիրը և հմտութեամբ էլ իրագործւած: Աղէտից փրկւածների միահամուռ վկայութեամբ այդ ծրագիրը բաղկացած է եղել 4 կէտերից.-

ա. Կոտորել հայութեան ամբողջ արական սեռը, սկսած պատանիներից մինչև զառամեալ ծերունիները.

բ. Այրիացած կանանց, աղջիկներին ու երեխաներին վերցնել և բաժանել իրենց մեջ.

գ. Բանալ դպրոցներ` հայ մանուկներին մահմեդական ոգով դաստիարակելու համար, և

դ. Կողոպտել, այրել և ոչնչացնել հայերի տնտեսութիւնը:

Մեծ յաջողութեամբ իրագործում են ծրագրի առաջին երկու և վերջին չորրորդ կէտը: Կոտորում են ամբողջ արական սեռը - վերոյիշեալ նպատակով խնայելով միայն մանկահասակ փոքրերին և կոտորում են ստոր տմարդութեամբ: Ամալիայի180 պատճառով արդէն բոլոր հայ գիւղացի տղամարդիկ կառավարութեան ճանկերում էին գտնւում: Ապրիլի 7-ին