Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N3120

8 հուլիսի 1915 թ.
Վան

Նորին Գերազանցութեան Վանի շրջանի պ. Նահանգապետին Յայտարարութիւն

Համաձայն Ձերդ գերազանցութեան սոյն տարուայ յուլիսի 1-ի N1358 գրութեան. որով նշանակել էիք ինձ Վան քաղաքի քաղաքապետարանի, ոստիկանութեան և տնտեսական մարմնի վերահսկիչ, ստանձնեցի պաշտօնս: Յուլիսի 1-ից մինչև 8-ը վերահսկողութեան, քննութեան եմ ենթարկել յիշեալ մարմինները, մոտաւորապէս ծանօթացել եմ նրանց ցայսօր ունեցած գործունէութեան հետ, շրջել եմ մենակ և ոստիկանապետի օգնականի հետ քաղաքիս ոստիկանատները, շուկաները, սպանդանոցները երեք անգամ:

Կատարածս վերահսկողութեան արդիւնք դիտողութիւնները պարտք եմ համարում սոյն գրութեան հետ Ձերդ գերազանցութեան ներկայացնել։

Վերահսկիչ՝ Իսահակ Տէր-Ղազարեան

1. Ընդհանուր դիտողություններ
Վերահսկողութեան ենթարկւելիք մարմինների գործունէութեան հետ ծանոթանալուս ժամանակ ես այն դիտումով եմ առաջնորդւել, որ Վանի շրջանային վարչութիւնը իւր ստորադաս-աջակից մարմիններով նոր է կազմակերպւում, որ այդ մարմինները ծնունդ են առել ու գործում են շատ բացառիկ պայմաններում, որ պատրաստուած, հմուտ պաշտօնեաների մեծ կարիք կայ, որ գործն օրէցօր մեծանում, բարդանում է, որ պատերազմի արհաւիրքներն այս երկրում կրկնապատիկ են և ժողովրդին օգնելու, նրան հանգստացնելու, կեանքին բնական ընթացք տալու պայմանները աւելի քան բացառիկ են:

Յիշեալ պայմանները ստիպելու են բոլոր հիմնարկութիւնների ծառայողներին հարկաւոր զգուշաւորութիւնը ներկայ կացութեան հանդէպ, ազնւութիւն և բարեխղճութիւն, բացի այդ բացառիկ պայմանների առաջադրած պահանջներին հնարաւորութեան չափ բաւարարելու համար կրկնապատիկ աշխատասիրութիւն:

Իւրաքանչիւր նորակազմ մարմնի պատասխանատու պաշտօնեան պիտի լինի ստեղծագործող, ձեռներեց անձն, որ կարողանայ, դեռևս առանց որոշ հաստատուած օրէնքի հրահանգի, աշխատող մարմնի թէ գործունէութեան սահմանները կանոնաւորել և թէ առաւել ևս բեղմնաւոր դարձնել այդ մարմնի գործունէութիւնը: Այդ մարմինների նախագահների վրայ պիտի ծանրանայ ըստ իս նաև իրենց ենթակայ պաշտօնեաներին