տօնի համար, ներշնչել նրանց իրենց պաշտօնի և ներկայ բացառիկ դրութեան լրջութիւնը և նրանց ևս ընդհանուր կազմակերպչական գործին աջակից դարձնել։
Վերոյիշեալ նկատումներով աոաջնորդւելով, վերահսկողութեան եմ ենթարկել յիշեալ մարմինները և ընդհանրապէս նկատել հետևեալ պակասները:
Նախ յիշեալ երեք մարմիններն էլ ծնունդ են առել և գործունէութեան կոչւել առանց իրենց գործունէութեան համար ունենալու որոշ և մշակւած օրէնագիծ և իմանալու, թէ ի՞նչ իրաւասութեան և պարտականութեան սահմաններ ունին: Մարմինների բոլոր պաշտօնեաներն այժմ էլ չգիտեն, թէ ամէն մէկը ի՞նչ իրաւասութեան տէր է, ի՞նչ գործեր, ի՞նչ չափերով իրեն ենթակայ է, իրեն կից և իրենից բարձր իշխանութեան հետ ի՞նչ յարաբերութիւն է ունենալու:
Երկրորդ.- Գործունէութեան համար որոշ օրինագիծ չլինելը պատճառ է դարձել, որ այդ մարմինները համաձայն իրենց նախագահների կամ միւս պաշտօնեաների անձնական հասկացողութեան այնպիսի գործեր վճռեն և քննութեան ենթարկեն, որ աւելի շատ այլ մարմինների իրաւասութեան տակ են, ուստի և գործերի խճողում է առաջացել:
Երրորդ.- այս խճողման հետևանքն եղել է այն, որ մարմիններից մէկը իր գործունէութիւնը չափազանց ընդլայնել է ի հաշիւ միւսի (Տնտեսական մարմինը), երկրորդը գրեթէ չէզոքացել է (Քաղաքապետարան), երրորդը դարձել է առաջին երկուսի և մնացեալ մարմինների գործակատար և իր բուն գործունէութիւնը գրեթէ թողել է (Ռստիկանութիւն):
Չորրորդ.- Թէև նահանգապետութիւնից հրահանգուած է եղել առայժմ վարուել օսմանեան օրէնքներով,որոշ յապաւումներով ու փոփոխութիւններով, բայց որովհետև այդ մարմինների պաշտօնեաներն իրենք յաճախ լաւ ծանօթ չեն եղել այդ օրէնքներին կամ տաճկական օրէնքը ներկայ դրութեան անհամապատասխան է եղել, ուստի այդ մարմինների կատարած գործողութիւնների մէջ առաւելապէս անձնական տրամադրութիւն-հասկացողութիւն է իշխել և առաջացելէ քաօսային վիճակ:
Հինգերորդ.- Մարմիններում պաշտօնավարողները ընդհանրապէս (բացառութիւններ կան) աւելի շատ կարծես մարմնի մէջ որոշ ժամերում ներկայ գտնւելու պարտականութեամբ և ռոճիկ ստանալու իրաաւունքով ծանրաբեռնուած անձինք են: Այն սրտացաւութիւնն ու անձնազոհութիւնը, որ յատկապէս ներկայ բացառիկ պայմանները պահանջում են, պաշտօնեաներից շատերի մէջ չկան:
Վեցերորդ. - Մարմինների նախագահներն մեծ մասամբ հարկաւոր խստութեամբ աչալուրջ հսկողութիւն չեն ունեցել պաշտօնեաների գործունէութեան ճշտապահութեան վրայ: Մանաւանդ անկանոն է պահուել մարմնի դիւանը: Պաշտօնէի ուշ կամ շուտ գործի գալը, գործը ժամանակին կատարելը կամ ուշացնելը կանոնաւոր գնահատութեան չի արժանացել