Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամէն օր մի ժանտարմ մի ձի հեծնելով և իբրև ոչ իր սեփականութիւն անխնամ թողնելով, հետզհետէ փճացան ձիեր:

Արճակի գաւառապետ Շիրին
Մակագրություն. Ոստիկանապետ նշանակուած է պ. Օննիկ:
Քրդապատկան կալուածներու արդիւնքը ծախե՞լ, թէ ոչ:
Գերանդիներ:
Յանձնուած քիւրդեր աւազակութիւն կընեն:
Ձիեր ժանդարմներուն ծախել:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 37 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 221

ՍՊԱՐԿԵՐՏԻ ՎԵՐԻՆ ՀՅՈԻՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ`ՍՈՎԱՄԱՀ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ՀՆՁԵԼՈՒ ԱՐՏԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9 հուլիսի 1915թ.

Վսեմ կառավարչապետ
Վերջին կռիւներէն յետոյ մենք` գիւղացիներս եկանք Ոստան և ուրքէ ալ Արտամետ: Այժմ մեր գիւղացիներու մէկ մաս Գաւաշի Զըրկանց գիւղի միջն են, իսկ 150 հոգի ալ Արտամետ: Այս բազմութեան ապրեցնելու հնարաւորութիւն չունինք:

Խնդրագրովս կը դիմենք Ձեզ, որպէսզի մեզ 30 կտոր արտ շնորհէք, որպէսզի մենք` գաղթականներս հնձենք և արդիւնքով ապրենք, այլապէս չենք կարող ապրել:

Կրկին կը խնդրւենք, որ որևէ շրջանի մէջէն 30-40 կտոր արտ մեր տրամադրութեան տակ դնէք, որպեսզի սովէն ազատուինք:

Յարգանօք
Սպարկերտի Վերին Հիւրիկ գիւղի գաղթականներու (Արտամետ բնակող) կողմէն

Օհան Պլեճեան

Յ.Գ. Վերյիշուած Գաւաշի Զըրըկանց գիւղի մէջ գտնուած մեր գիւղացիներն ալ պիտի գան Արտամետ (թուով 390 հոգի), կը խնդրեմ 540 անձի ապրուստի չափով արտ շնորհէք:

Յարգանօք՝ նոյն
Մակագրություն 1. Եղբայրական օգնութեան Յանձնաժողովին:
Մակագրություն 2. Կարգադրուած է: Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 59, բնագիր, ձեռագիր: