N 222
ՉԱԽՄԱԽ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՐԵՎԱՆ ԵԶԴԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԱՊՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետ
Ստորագրեալներիս գիւղացիները սպանոււած ըլլալով, միայն ազատուած ենք մենք երկուքս. ներկայիս ոչ մի հնարաւորութիւն չունենալով գիւղի մէջ ապրելու իբրև օգնող մեզ մեր դրացի (Եարըմ Գահուն) ըսուած գիւղի եզդիները բերած ենք մեր գիւղ, յիշեալ եզդիքը իրենց գիւղին մէջ պէտք եղած նիւթերը ունին ապրելու համար, այդ իսկ պատճառաւ ուզեցինք բերել, բայց մեր շրջանի միւտիր187 արգելք կըլլայ (չի թողուր եզդիք մեզ հետ ապրին): Ուստի Ձերդ վսեմութեան դիմելով պէտք եղած կարգադրութիւնը կը խնդրենք:
15 տան ազատուած կիներ և երեխաները մենք երկուքս կը խնամենք, բացարձակապէս կը դժուարանանք պահել, ապրուստի միջոցներից բոլորովին զուրկ ենք:
- Յարգանօք՝
- Խնդրատուք Չախմախ գիւղից
- վասն անգրագիտութեան խնդրատուների․ Գասպար Մանուկեան
Մակագրություն. Ո՞ր շրջանի գաւառապետն է. համաձայն եմ գաւառապետի տեսակետի հետ: Արամ
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 26, թ 14, բնագիր, ձեռագիր:
N 223
ԱՐՏԱՄԵՏԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ՇՐՋԱՆԻ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԺԻՇԿ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պրն. Նահանգապետ,
Մեր շրջանի ամբողջ գիւղերի մէջ սոսկալի հիւանդութիւն կը տիրէ, և ամէն օր բաւական թուով մարդիկ, կիներ ու երեխաներ կը մեռնին: Վերջին 15 օրուայ մէջ հետևեալն է վիճակացոյցը մէր շրջանի գիւղերու մեռածներուն ու հիւանդներուն:
|