Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մակագրություն. Աստ պատասխանել, որ ոչխարները Անդրանիկի դրուժինայի բերած ոչխարներէն է, որոնց մի մասը իբրև կթաններ բաշխւած է գիւղացիներին, իսկ այս 200 «Եղբայրական օգնութեան կեմիտէին» է տրւած, որը, չկարողանալով պահել ծախած է Ղևոնդին: Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10. թ. 49, բնագիր, ձեռագիր:

N 229

ԱՐՃԱԿԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Շ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԳԱՎԱՌԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 61

13 հուլիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ

պ. Արամ

Ձեր ուղարկած Արճակի պաշտօնէութեան և ժանտարմների մայիս-յունիսի ամսական ստանալով, վճարեցինք և որովհետև գործով շրջանի մէջ բացակայ եղողներ կան, հաշիւ ամբողջութեամբ մի քանի օրէն կուղարկենք ըստ հրահանգին ստորագրութիւն վերցնելով: Մենք անցեալ անգամ N 55 գրութեամբ ոստիկաններ էինք պահանջեր, այժմ կը յայտնենք, որ կարիք չկայ առ այժմ, մեր կարիքի չափ ժանդարմների թիւ լրացուցինք և Ձեզ կը ներկայացնենք անոնց ամբողջութեամբ կազմ, հետզհետէ նորեր ևս արձանագրելով:

Օննիկ Անիսոնեան ոստիկանապետ
Տիգրան Գրիգորեան օգնական հեծեալ
Սարգիս Պողոսեան ոստիկան
Մարտիրոս Պաղտասարեան տասնապետ
Հայրիկ Յակոբեան ոստիկան
Ներսէս Նիկօեան
Մաթոս Խաչատուրեան
Մովսէս Մարգարեան
Անուշավան Ալօեան
Հովան Մարկոսեան
Ազիզ Թումասեան
Մելիքսեթ Կուլիճանեան
Ռուբէն Գրիգորեան ոստիկան հետևակ
Աւետիս Մինասեան

Խաչատուր Մելքոնեան հեծեալ, արճակեցի, տարիք 26, յուլիս 10-էն պաշտօնի

անցած

Սարգիս Գալուստեան հետևակ ” - ” 24 10