Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 231

ԲԵՐԿՐԻԻ ՇՐՋԱՆԻ ՍՈՒՐԲ ԹԱԹՈՍ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ Ղ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԱՍՈՒՆ ՏԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

13 հուլիսի 1915թ.

Վսեմ նահանգապետ
Մեր գիւղի բնակչութիւնը (25 տուն) կոտորուած ըլլալով, միայն ազատուած ենք հինգ տղամարդ և մօտաւորապէս 100-ի չափ կին, աղջիկ և երեխաներ, որոնք ապրելու միջոցներից բոլորովին զուրկ են: Վերոյիշեալ ազատուած թշուառ գերի գիւիղացիքը ներկայիս կը գտնուին Շուաքար ըսուած քիւրդի գիւղը, ամենքն ալ անօթի, ծարաւ ու թշուառ մեր հինգ հոգիներիս ձեռք կը նային և մենք ալ ոչ եզ ունինք, ոչ կով և ոչ ոչխար, որ կարողանանք ապրեցնել յիշեալ թշուառները: Ուստի Ձերդ վսեմութեան դիմելով կը խնդրենք, (եթէ հնարաւորութիւն կայ) պէտք եղածին չափ կենդանիներ տալու հրաման ընէք:

Յարգանօք՝ վասն անգրագիտութեան խնդրատուի՝
Ղազար Շահինեան
Մակագրութիւն 1. Խնդրել, որ տեղի կառավարութիւնը կամ տեղական միջոցներով և կամ եթէ այդ անհնարին է, մեր միջոցներով, թոյլտւութիւն ստանալէ վերջը, բան մը ընել: Արամ
Մակագրութիւն 2. Բերկրի - Գործոթի գաւառապետութեան.
Սոյն Ս. Թաթոս գիւղացւոց խնդրանքին բաւարարութիւն տալու համար (ինչպէս ցոյց կուտայ պ. նահանգապետի մակագրութիւնը), տեղական հնարաւոր միջոցները ձեռք առնելու էք: Կամ եթէ կը պակսին տեղական միջոցներ, Դուք ցոյց տուէք որևէ միջոց կամ առաջարկ, որու համար Կեդր. կառավարութիւն պատրաստ է Ձեզ աջակցելու: Գաւառ. գործոց վարիչ՝ Արմենակ Փոխանեան

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 28 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 232

ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՆՈՐԴՈՒԶԻՑ ԳԱՂԹԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 հուլիսի 1915թ.
Աստվածաշեն

Պ. նահանգապետ

Ձեզ յայտնի է, որ Նորտուզի բնակչութեան մէկ մասը զետեղած ենք Վերի և Վարի Բժնկերտներ, որոնք իրենց համար բաւական խոտի պատրաստութիւն տեսած և տեղւոյն ցանքսերն ալ խնամք ու աշխատանք