Արտամետն ևս կարգ մը ուրիշ գիւղերու պէս զրկուեցաւ խոտէն և ձմեռը իր անասունները պահելու հնարաւորութենէն:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 8, թ. 50, բնագիր, ձեռագիր:
N 239
ԲԵՐԿՐԻԻ ԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Մեծապատիւ պ. Արամ
Չի լինում գաղթականներին պահել Բերկրիում: Մարդիկ չկան գործող, պ. գաւառապետը Աբաղայումն է, եթէ հնարաւոր է կարգադրութիւններ և օգնութիւններ կատարուեն շուտափոյթ, գաղթականներին բաժանում ենք Բերկրիի գիւղերի վրայ, սպասում ենք օգնութեան: Այստեղ ունեն մեր բանակի համար 150 փութ պատրաստի ալիւր: Ստացէք Սիրակի համաձայնութիւնը, ես կարող եմ բաժանել գաղթականներին: Պատասխանէք հեռագրով:
- ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 54, բնագիր, ձեռագիր:
N 240
ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ 17-45 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
N 306
Մեր երկուական N 300 շրջաբերականին համաձայն՝ նահանգապետութեան անունէն կը յայտարարենք Վանի ժողովրդեան, որ իւրաքանչիւր թաղեցի 17-45 տարեկանները իրենց շրջանին պատկանեալ ոստիկանատուն երթալով, արձանագրուին: Ժամանակամիջոցը կը լրանայ Յուլիս 24-ին:
- ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 129, պատճեն, ձեռագիր:
N 241
ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՑԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ