Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թիմարներ 50 „
Բերկրի 50 „
Ալճաւազ Չպուխլի 30 „
Արճէշ 20 „
Վան 50 „

Այս գործի յաջողութեան համար երկու պայման անհրաժեշտ էր. նախ դրամ և ապա զէնք։

Դրամի համար յոյսներնիս դրած էինք Կովկասի օգնութեան վրայ, որոշում տալուց յետոյ, ընդարձակ մի տեղեկագրով դիմել ենք Ազգային բիւրօին խնդրելով, որ աջակցեն մեզ այդ գործին մէջ, տեղեկագիրը ժողովին է բերւած երկու ամիս վերջը նիստեր չը գումարւելու պատճառով և այդքան ուշ միայն որոշւած է ամսական 20000 րուպլի ե 10000 միանւագ գումար սկզբնական ծախսերի համար, իսկ այդ գումարը հասել է նահանջի օրը: Հետաքրքիր է և այն. որ Մոսկուայի կօմիտէն նոյն նպատակի համար 50000 է որոշել և ճամբել և իբր միջոց ընտրել է «Կարմիր խաչի» կօմիտէն. Նրանք էլ միջոցներ չունենալով դրամը ինձ հասցնել, երկու ամիս վերջ դրամը ետ են դարձրել և մոսկուացի ճէօչ-աղաներն էլ չեն վստահացել մեր ազգային մարմինների միջոցով դրամ փոխադրել մեզ և այդպիսով այդ դրամի յոյսերն էլ ի դեբև է եղել:

Այս բոլոր պատմութիւնը արւում է նրա համար, որ մի աւելորդ անգամ էլ ապացուցւի, որ նախ, հայերս անընդունակ ենք մի գործ ժամանակին կազմակերպէլ և երկրորդ՝ ցոյց տալ, որ եթէ այդ գործը ժամանակին կազմակերպւէր և ժողովուրդը ապահովւէր, դժուար թէ յուլիսին Վանի գործիչները համակերպէին այդ սոսկալի գաղթին:

Ուրեմն Կովկասն ու Մոսկուան էլ իրենց պատասխանատւութեան բաժինը պիտի վերցնէն պատմութեան առաջ Վանի նահանջի համար:

Ինչպէս ասացի, ինքնապաշտպանութեան երկրորդ պայմանը զէնքի պակասի լրացումն էր: Թէև մենք հազարից էլ աւէլի զէնքեր ունէինք, բայց սիստեմի տարբերութեան պատճառով փամփուշտ չ՚էինք կարող գտնէլ, ուրեմն անհրաժեշտ էր տաճկական կամ ռուսական տէսակի զէնքերով լեցնէլ պակասները: Այս գործին մէջ պէտք էր մեզ օգնէին նաև կամաւորներ, որոնց ձեռքը կ’ ընկնէր մեծ քանակութեամբ ռազմամթէրք և զէնք, բայց անոնք էլ մեծ մասը պահեցին իրենց տրամադրութեան տակ և մասնակի ու ընդհանուր մեծ նահանջի ժամանակ ծով թափէցին և կամ փչացուցին. միայն չնչին մի մաս թողին մեզ, այն էլ մեծ մասամբ փոխելով մեր տասնոց ատրճանակների հետ:

Իսկ երկրորդ, արտասահմանից ու Կովկասից մեզ պիտի զէնք հասնէր: Ինչպէս ամէն գործի մէջ, այս անգամ էլ առաքումը ուշացաւ և համարեա զուգադիպեց նահանջին:

Բայց տեղական ուժերով նորէն հնարաւոր եղավ քրդական հոսանքները պահէլ իրենց նախկին սահմանների վրայ, նախ կամաւորների հետ