Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ման:Այս խնդրի մանրամասնութիւնը և տեղեկագիրը հրապարակի վրայ են արդէն:

Միւս կողմից էլ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներից օգտւում ենք, որ քրդերը իրենք չը գան և չը յանձնւեն: Արդէն հայ կառավարութեան ստեղծւելը և իմ նահանգապետի նշանակւելը նրանց մէջ այն համոզումն է կայացրել և երկիւղ տւել, որ չեն կարող հանգստութիւն ունենալ մեզ մօտ և չ՚էին էլ համարձակում մեծ քանակութեամբ դիմումներ անելու:

4. Վերաշինութիւններ

Կառավարութեան գործերից մէկն էլ եղել է վերանորոգել քաղաքի և գաւառների ճանապարհները, շինել կամուրջներ (ի հարկէ թէթևւ):

Կովկասից եկած մի ինժէնէր (Սամւէլեանը) և մի երկու կօնդուկտօր զբաղւում էին յատկապէս այդ գործով: Վերաշինել տւինք և բազմաթիւ նաւէր ռազմական փոխադրութիւններ կատարելու համար:

5. Գիւղատնտէս. օգնութիւն

Թիւրք կառավարութէան գիւղատնտէսական գործիքները կէդրոնացուցինք տեղ մը, բերել տւինք նոր գէրանդինէր և ձրի բաժանէցինք (1000 հատ) և 3000 ր. ուղարկէցինք հնձող և կալսող մեքէնանէր բերելու, որոնք ուշացան և նահանջի պատճառով մնացին դուրս:

6. Իսլամ ժողովրդի լքած արտէրի և գիւղատնտեսական ձեռնարկնէրի կազմակերպումը

Թիւրքերի և քրդերի լքած արտէրը կառավարութեան հաշւին շահագործելու համար, թէ քաղաքում և թէ գիւղերում, յատուկ կօմիսիօնի199 միջոցով ծախէցինք և խնամել տվինք, որ բերքերից թէ ժողովուրդը և թէ բանակը օգտւի։

Այս ձեռնարկի մեջ, ի զուր տէղ մեծ դժւարութիւն է յարուցել կառավարութիւնը (ռուս), առարկելով, որ լքւած հարստութիւնները կը պատկանէն ռուս կառավարութեան և բանակին (Այսպիսի դէպքերում մոռացւում էր, որ Վանի կառավարութիւնն էլ «իրենցն» է):

Մենք ընդարձակ մի րապօրտով200 ցուցուցինք, որ հենց բանակի շահի տեսակէտից պէտք է այդ յանձնել տեղական կառավարութեան, որովհետև բանակը ո՚չ մարդկային ուժ և ո՚չ էլ տեխնիքական դիւրութիւններ ունէր խնամէլու, ջրելու, հաւաքելու արտերը, իսկ երբ դրանք անտեր մնան կամ անխնամ, թէ բնականից կ’ոչնչացիւին և թէ արհեստական կերպով կը փճանան, այդ բանակցութիւնները շաբաթներ տևեց, վերջապէս որոշւեց, որ этапный комендант-ի201 շրջապատից 6 վերստ թողնենք իրենց, մնացածը մենք վերցնենք մեր խնամքի տակ:

Այս գործն էլ կազմակերպեցինք և լաւ շահագործւելու վրայ էր, երբ հասաւ ընդհանուր նահանջը: