7. Իսլամ գերի կանանց խնամքը
Մեզ մօտ մնացած իսլամ կանանց և երեխաների ամբողջ սննդի գործը մնացած էր մեզ վրայ, հակառակ կոմսուհի Տօլստօյի յայտարարութիւններին, որ ինք օգնութիւն է կազմակերպել։ Նրանց հացը մինչև վերջ մենք ենք տւել, ինչպէս և փոխադրութեան միջոցները և նրանց ապահով պահելու հոգը մեզ վրայ էր:
8. Ազգաբնակչութեան շահերի պաշտպանութիւնը բանակի հանդէպ
Կառավարութիւնը իր ժամանակի և աշխատանքի մեծ մասը տւել է այդ գործին: Շփումներ ազգաբնակչութեան և բանակի շահերի միջև անխուսափելի էին:
Բանակի ղեկավարները հիմնւելով այն օրէնքի վրայ, թէ պատերազմի ժամանակ ազգաբնակչութեան շահերի պաշտպանութիւնը երկրորդ աստիճանի վրայ է կանգնում, սկսեցին ամէն կարգի ապօրինութիւններ:
- ա- Ձրի վերցնել հաց, ուտէլիք գիւղերէն:
- բ - տնէրը քանդէլ և փայտէրը վառել:
- գ - Այգիները փչացնել։
- դ - Արտերը արածեցնել և խոտերը հնձել։
Վերջինը մանաւանդ մեծ յուզում յառաջ բերաւ Վանի (քաղաքի) շրջանում:
Բոլոր այս խնդիրների համար բազմաթիւ դիմումնէր է եղել այս և այն չափով հազիւ յաջողւեց մեղմացնել, բայց ամենակարևորը, որ փճացրւած արտէրի երեսի արժէքը վճարէլ դարձաւ մի ամբողջ պատմութիւն:
Մենք հիմնւելով նոյն ժամանակի օրէնքի վրայ, խնդրէցինք, որ յատուկ մի կօմիսիօն որոշւի, որ արժէքները գնահատւեն և վճարւի, երկար և բարակ ձգձգումներէ վերջ, կօմիսիօն202 կ՚որոշւի մեր և իրենց կողմից կը գնահատէն փճացրւածների արժէքը (մօտ 3000 ր. եղաւ ամբողջը), վերջին անգամ էլ Վարագի վանքի վնասները հենց իր գեներալ Նիկօլայէվի գիտութեամբ և հսկողութեամբ: Գնահատումներից անցաւ մի քանի շաբաթ և ոևէ վճարում չ’արին, առարկէլով, որ պէտք է հրամայէ: Իսկ վերջ մի ընդարձակ պատճառաբանւած գրութեամբ գեներալ Նիկօլայէվը մերժեց վճարէլ, պատճառաբանելով, որ բանակի Վան մուտքից առաջ, հայէր և թիւրքէր մի ամիս նոյն տեղը կռւել և արտէրը փճացուցէր էին արդէն և ձեր կամաւորներն էլ նոյն տեղն են բանակ-դրէլ (տես կառավարութեան արխիւի մէջ այդ հէտաքրքիր դօկումէնտը):
Պէտք է նկատել, որ բոլորը ծանր տպաւորութիւն էին թողնում հասարակութեան վրայ, մանաւանդ տէղական կառավարութեան հեղինակութիւնը բոլորովին ընկնում էր ժողովրդի առաջ իր այդ կարգի անկարողութեան համար: Իսկ հասարակութիւնը սկսում է հիասթափւել ռուսական կարգերէն, այնքան երազած և ցանկացած «Քեռի»ն203 յանկարծ դուրս է գալիս թրքական ռէժիմի մօլութիւններով օժտւած, դեռ աւելին արդարացիօրէն պնդողներ կային, որոնք կը հաստատէին, որ թրքական մօպիլիզացիայի