Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, երբ Վան էին հաւաքւած երկու դիվիզիա զինւոր և 10000-ական քիւրտ աշիրաթնէր, այդպիսի անկարգութիւններ չ՚էին պատահած: Միայն մի դեպք եղաւ, քրդերը կոտրել էին մի ծառի ճիւղ միրգ գողանալու ժամանակ: Ճիւղերը հաւաքած կանայք խուժեցին վալիի տունը և կարգ պահանջեցին: Վալին իսկոյն քրդերին հեռացրեց քաղաքից: Այս փաստը ես յիշեցի գեներալ Նիկօլայէվին, որի քէֆին հեչ չ՚եկաւ ի հարկէ և կապիտան Յովսեփեանին էլ առանձին յանդիմանեց, որ շատ է հայ դարձել․․․

9. Օժանդակութիւն բանակին

Կառավարութեան աշխատանքի մեծագոյն մասը գնացել է ռուս բանակի և կամաւորներին օժանդակելուն մէջ: Նրանց հացը, միսը և այդ կարգի բոլոր բոլոր կարիքները մենք ենք հոգացել: Բոլոր հիմնարկութիւնների համար ձրի տներ են պատրաստւած: Կռւի գնացող բոլոր խմբերին առաջնորդ է տրւած և տեղական կռւողներին էլ միացրւած է նրանց հետ:

Այս բոլորի հետ ռուսները դժգոհ են մնացել ժամանակաւոր կառավարութիւնից, կարծելով, որ նա շատ բան կարող է անէլ և չ’ի ուզում անէլ, մոռանալով, որ մի աւերած և մի տարուց աւէլի ոչինչ չի մտած դրսից քաղաքի մէջ, անկարէլի է մեծ բան ընել:

10. Հասարակական կարգ և ապահովութիւն

Ժամանակաւոր կառավարութիւնը իսկոյն կարողանում է կարգ հաստատել ոչ միայն քաղաքում, ուր բանակն էր, այլև հեռաւոր գաւառներում, ուր ռուսական բանակը ոտք չ՚է կոխած: Հասարակութիւնը խրախուսուած այդ խաղաղութիւնից, սկսում է ամէն կարգի շինարարական աշխատանքի: Ամբողջ կառավարութեան տևողութեան ժամանակ որևէ ոճիր չ՚է պատահած․ նոյնպէս և ’ որևէ գողութեան դէպք, բացի այն դէպքերէն, որ պատահէլ է զինւորների և կամաւորների ձեռքով և մասնակցութեամբ:

Բայց հակառակ բոլոր այս բարեպատէհ հանգամանքներին, կառավարութեան դէմ դժգոհութիւններ են սկսել թէ դրսէն և թէ մեր շարքերէն:

Դժգոհութիւնները այսպէս կարէլի է ձևակերպէլ:
ա = պաշտօնեաները կուսակցականներ են մեծաւ մասամբ (հակառակորդների), սրան պէտք է պատասխանէլ, որ նախ ամէն կարգի մարդիկ, որոնք ձեռնհասութիւն ունէին, գործի մէջ էին, իսկ եթէ դաշնակցականները շատ էին, այդ պիտի բացատրել նրանով, որ առհասարակ նրանք շատ են և ձեռնհաս ուժերը այնտեղ են:

բ = որ կառավարութիւնը դէմօկրատիկական չէ (հակառակորդների և մերոնց մեղադրանք), որ ժողովրդի լայն մասնակցութիւն չը կայ: Այս արդէն անպատասխանելի մեղադրանք է, որովհետև դեռ կառավարութիւն չը կար իսկական մտքով, որոշելու համար, թէ նա դէմօկրատիկական է թէ ոչ, մանաւանդ նա՝ ստեղծւած էր որոշ պայմանների տակ և ընդհակառակը, հակառակ տւեալ պայմաններին, նա աւելի քան ժողովրդական հիմնարկութիւններ ունէր: