Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ա) Համագումարին մասնակցող միութեանց և մարմիններու գործունէութեանց մասին:
բ) Ընդհանուր փախստականներու օգնութեան գործի մասին:
գ) Օտար, արտասահմանեան, հայ և հայանպաստ մարմիններու հետ յարաբերելու մասին:
2. Ներգաղթը և անոր հետ կապուած խնդիրներ:
3․ Երկրի մէջ տեղ. ազգ. վարչութեանց կազմակերպում և իրաւաբանական օգնութիւն:
4․ Չգրաւուած վայրերու հայ գերիներու ազատութեան և օգնութեան գործը:
5․ Երկրի հայ ազգաբնակութեան ապահովութեան հարցը:
6․ Թուրքահայ փախստականներու տնտեսութեանց վերականգնումը:
ա) Վարուցանքս (պետական և ազգ. միջոցներով):
բ) Արհեստանոցներու փոխադարձ օգնութեան և կօօպերատիւներու կազմութիւն:
գ) Փոխատուութեան խնդիրը:
դ) Թուրքահայ վերաշինութեան ֆօնդի խնդիրը:
7. Նպաստի և պարենաւորման գործը:
8. Փախստականներու մասնակցութիւնը Կովկասի հայոց գիւղատնտեսական աշխատանքներուն:
9. Թուրքահայ գերիները Ռուսաստանի մէջ:
10. Փախստականներու առողջապահութեան գործը (հիւանդանոցներ, բժշկական օգնութիւն, ևն.):
11. Որբանոցներ, որբեր և անոնց կրթութիւնը:
12. Դպրոցներ ու անոնց կազմակերպումը:
13. Աշխատանքի և տեղեկատու բիւրօներ ու փախստ. վիճակագրութիւնը:
14. Նոր առաջարկներ ապագայ գործունէութեան համար:
15. Թուրքահայ փախստականներու ներքին կազմակերպութիւն և կանոնադրութեան հաստատումը:
16. Թուրքահայ կեդրոնական վարչութեան ընտրութիւնը:
Թուրքահայ Համագումար կազմակերպող մարմնի կողմէ՝
Անդրանիկ, Արամ, Ա․ Դարբինեան
«Աշխատանք», 15 ապրիլի 1917թ.