Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 250

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ` ՎԵՐՋԻՆԻՍ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 108

23 դեկտեմբերի 1917 թ.
Թիֆլիս

Վկայական

Սոյն վկայականը ներկայացնող Արամ Մանուկյանը անդամ է Ազգային խորհուրդին կից կազմւած Յատուկ Կոմիտէի, որ հաստատում ենք ստորագրութեամբ և կնիքով:

Նախագահ խորհուրդի` Ա. Ահարոնեան
Անդամ քարտուղար՝

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 37, բնագիր, մեքենագիր:

N 251

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ` ԶԻՆԱԿՈՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

դեկտեմբեր 1917 թ.

ՀՐԱՄԱՆ N 1

-Գաւառի -շրջանի - գիւղի 1886 թւի յունւարի մէկից մինչև 1898 թւի դեկտեմբերի երեսուն և մէկը ծնւած և 1907-1919207 թւականներին զինակոչի ենթարկւած բոլոր հայ զինւորները` իսկական ծառայութեան մէջ եղածները, կարմիր ու կապոյտ տոմսաւորները, սպիտակ տոմսաւորները (ստուգելու համար)` թէ նրանք, որոնք գործօն բանակումն են եղած ու ապա տուն դարցած, թէ թիկունքի աշխատանքների (Оборона) մէջ գտնւողները, ժամանակաւորապէս արձակուրդ ստացածները, զանազան արտօնութիւններով ու պատրւակներով տանը նստաները-պարտաւոր են-ներկայանալ

Զինւորները պարտական են իրենց հետ բերել.
1. Իրենց զինւորական հագուստները,
2. - օրւայ հաց,
3. ծննդեան ու զինւորական ծառայութեան վերաբերալ թղթերը

Գիւղի կոմիսարը պարտաւոր է.

1. Այս հրամանն ստանալուն պէս հաւաքել ու ճամբել բոլոր զինւորներին
2. Ուղարկել ճամբւած զինւորների մանրամասն անւանացուցակը
3. Անձամբ ու միլիցեայի օգնութեամբ ուղեկցել զինւորներին ու անվտանգ հասցնել որոշւած տեղը.