Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք սարսափելիօրէն աւելի էք դասալիք եղել, դուք ավելի հանգիստ ու ապահով էք, քան հոգնած և ուժասպառ հայ գիւղացիք:

Գիւղացինե՛ր.

Վերջին անգամ դիմում ենք ձեզ, ձեր ամուր հաւատքին, ձեր խորունկ հայրենասիրութեանը: Դուք աշխատանքի զաւակներ, դուք ձեր առողջ բնազդով աւելի սուր մրմնջոցով կը զգաք հայ ժոդովրդի ցաւն ու զուլումը: Ազգն ու հայրենիքը վտանգի մէջ են: Ելէ՛ք, մեր քաջե՛ր․ եկէ՛ք, ձեր կրծքերը դէմ տւէք ու դարձէք ամուր պատնէշ թշնամու հանդէպ, այն թշնամու, որ սպառնալիօրէն արշաւում է յեղափոխութեան դէմ. ձեր իրաւունքների, ձեր հողի ու ազատութեան դէմ:

Հայե՛ր.

Կոչն ամենքիդ ենք ուղղում: Ամենքը պիտի ոտքի ելնեն՝ զինւոր դառնալու կամ զինւորի դժւարին բեռը թեթևացնելու համար, ամենքն պիտի իրենց մասնակցութեան բաժինը երևան հանեն, ծերն ու երիտասարդը, հարուստն ու աղքատը, տղամարդն ու կինը, ամենքը, ամենքը...

Երևանի Հայոց Ազգային ու Զինւորական Խորհուրդների
Յատուկ Կոմիտէ

ՀԱԱ, ֆ. 289, ց. 1. գ. 17, թ. 1, մեքենագիր օրինակ:

N 253

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

[դեկտեմբեր 1917 թ.]

Արդէն աոաջին հերթին զէնքի են կանչւած 1886-1898 թւականների ծնւածները: Հայկական գնդերին հարկաւոր են շատ ինտելիգենտ անձնաւորութիւններ ու փորձւած մարտիկ ուժեր: Անդրկովկասի կոմիսարիատի յատուկ դեկրետով ու Հայոց ազգային խորհրդի կարգադրութեամբ սահմանուած է կամաւոր զինագրում: Արդ, դիմում ենք հայ մտաւորականութեանը, փորձւած ռազմիկներին ու հայրենիքին ծառայելու զգացմունքով լցւած անձնաւորութիւններին ու յորդորում կամաւոր գրւել: Կամաւորները առանձին զօրամասերով տեղաւորւելու են հայկական գնդերը: Ցանկացողները պիտի դիմեն մեր առաջին կոչում մատնանշած վայրերը:

Մենք համոզված ենք, որ ճակատի քայքայումը, հայ ժոդովրդի ու Կովկասի գլխին ծանրացած վտանգը և Ռուսաստանի ազատութեան վտանգւիլը շատ մօտ են հայ գիտակից տարրերի սրտին, որ սրանք չեն կամենայ թշնամու երիվարների ոտքերի տակ նետել մեծ յեղափոխութեան փրկարար սկզբունքները, ուստի և վստահութեամբ կանչում ենք նրանց հայ ժոդովրդի ազատութեան գործին մանակցելու: