Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
[փետրվար 1918 թ.]

ՀՐԱՄԱՆ N 12

Երևանի Հայոց Ազգային Խորհրդի գաւառական Մասնաճիւղերին, Յատուկ Կօմիտէի գաւառական և գիւղական լիազօրներին, գիւղական և գաւառական կօմիսարներին և բոլոր գիւղերի ու քաղաքների հայ հասարակութեան:

Երևանի Հայոց Ազգային և Զինւորական Խորհուրդների Յատուկ Կօմիտէն յայտարարում է ի գիտութիւն նահանգի բովանդակ հայութեան, որ ՈՒԼՈՒԽԱՆԼԻԻ, ՇԱՐՈՒՐԻ, ՇԱՀԹԱԽԹԻ, ՋՈՒԼՖԱՅԻ, ԻԳԴԻՐԻ և մի քանի այլ տեղերի ճանապարհներին տեղի ունեցող անկարգութիւնները արգելք հանդիսանալով ճանապարհների կանոնաւոր հաղորդակցութեան, զօրամասերի երթևեկութեան ու պարենաւորման մթերքների տեղափոխելու՝ զինւորական բարձր իշխանութիւնը ստիպւած եղաւ զէնքի դիմելու՝ ճանապարհների հաղորդակցութիւնը կանոնաւորելու և զօրքերի տեղափոխութիւնը դիւրացնելու նպատակով:

Այդ իրաւունքը վերապահւած լինելով՝ զինւորական բարձր իշխանութեան, սրանով Կօմիտէս հրամայում է Երևան նահանգի բովանդակ հայութեան՝ գիւղում թէ քաղաքում, դաշտում թէ ճանապարհին, տներում թէ շուկայում, ոչ մի հայ՝ խմբովին թէ անհատ, չըհամարձակւի թիւրքերի վրայ յարձակւելու, նրանց հետ կռւելու և այդպիսով բարի հարևանական յարաբերութիւնները խախտելու, կարգն ու խաղաղութիւնը խանգարելու:

Կտրականապէս յայտարարում ենք ամենքին, որ մեր այս հրամանը չըկատարողները կարգն ու խաղաղութիւնը խանգարողները, կռիւ ու անկարգութիւն ստեղծողները, աւազակային, թալանի հակումներ ունեցողները կըհամարւեն հայրենիքի դաւաճաններ, եղբայրասպան ոճրագործներ և կըդատւեն զինւորական դատարանով.

Երեւանի Հայոց Ազգային եւ Զինւորական խորհուրդների
Յատուկ Կօմիտե

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.18, թ.1, տպագիր օրինակ:

N 265

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԼԻԱԶՈՐ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՅԱՊՈՆԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ՝ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՋՈԿԱՏ ԿԱԶՄԵԼՈՒ ՍԱՍԻՆ

N 1681

15 փետրվարի 1918 թ.

Представитель сего Япон212 уполномочен Особым комитетом на формирование Армянского партизанского батальона и назначен Командиром того же батальона.