Просим все революционные и общественные организации, всех должностных лиц армянского общества оказать всяческое содействие в исполнении возложенного на него поручения.
Ֆ-201, ց.1, գ.56, թ.4, վավերացված պատճեն, մեքենագիր:
N 266
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՈՐԱԿՈՉՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շատերը հայ զինվորներից խուսափում են զօրակոչից՝ մտածելով, որ երբ իրենք հեռանան գիւղից՝ իրենց ընտանիքները կը մնան անօգնական: Այս խառն օրերին, երբ մեր ժողովրդին ամեն կողմից վտանգ է սպառնում, խուսափել զօրակոչից՝ նշանակում է դաւաճանել ազգին և հայրենիքին: Բայց ամեն զինւորացու թողնում է տանը կին, երեխա, ծնողներ և իրաւունք ունի մտահոգվելու նրանց վիճակի մասին: Քանի որ վերահաս վտանգը սպառնում է ամբողջ ազգին, ուստի ամբողջ ազգը պէտք է մտածէ իր պաշտպանութեան մասին, զինւորացուները-կռւի դաշտում, իսկ մնացածները - հոգալով զինւորների թողած ընտանիքի մասին:
Կովկասի կառավարութիւնը որոշել է զինւորի ընտանիքի ամեն անդամին տալ ամսական 20 ռուբ.: Բայց այդ գումարը բաւարար օգնութիւն համարել չի կարելի: Պէտք է ժողովուրդն ինքն իր կողմից օգնութեան հասնի զինւորների ընտանիքներին:
Այս նպատակով կարգադրում ենք.
1. Բոլոր գիւղերը պարտաւոր են իրեն միջոցներով վարել զինւոր գնացողների հողերը: Այս պարտականութիւնը պէտք է հաւասար և արդարապէս բաժանել գիւղի բոլոր տների վրայ՝ մէջը հաշւած և զինւորի ընտանիքը: Ոմանք պարտական են գութան տրամադրել, ոմանք եզներ ու ոմանք աշխատողներ: Ամեն տան անելիքը պետք է որոշէ գիւղի կոմիտէն, իսկ ուր կոմիտէ չկայ՝ պէտք է յատուկ այդ նպատակով ընտրել մի կոմիտէ: Սերմացուն պետք է փոխարինաբար առնել գիւղի ունևորներից առանց տոկոսի կամ պէտք է ձեռք բերել դրամով, որը նոյնպէս պէտք է փոխարինաբար առնել գիւղացիներից առանց տոկոսի: Փոխարինաբար վերցրած ցորենի քանակի և տեղական արժէքի, ինչպէս և փոխարինաբար առած դրամի քանակի մասին պէտք է տեղեկութիւն տալ գաւառական կենտրոնի կոմիտէին մանրամասն ցուցակով, թե ո՛ր զինւորի ընտանիքի համար որքա՞ն ցորեն կամ դրամ է փոխ առնւած և ու՞մից: