Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինասեան.- Ես աւելորդ չեմ համարում նկատել որ ընկ. նախագահը պէտք է առաջ իմ՝ իբր այդ խնդրի զեկուցանողի՝ բանաձևը քուէարկութեան դնէր:
Ջելալեան.- Որովհետև դա գործին չէ գալիս: (Լսւում են բողոքներ այս դարձուածի դէմ):
Նախագահ.- Ես բողոքում եմ ձեր (Ջելալեան) անվայել նկատողութեան դէմ, և կ՚ուզէի, որ երբեք նման խօսքեր չլսուէին այս Ժողովում: (Առաջարկւում է այս արձանագրութեան մէջ մտցնել): Ապա ներողութիւն եմ խնդրում ընկ. Մինասեանից՝ կատարուած թիւրիմացութեան համար: Ես կարծում էի, որ ընկ. Արամի հետ համաձայնութեան էք եկել:
Մինասեանի բանաձևի առիթով Ժողովը յայտնում է այն կարծիքը, որ ըստ էութեան զեկուցանողի մտքերը արդէն արտայայտուած են ընդունած բանաձևի մէջ:
Շօշափուող հարցի վերաբերմամբ լրացուցիչ բանաձևեր կային նաև Զաւարեանի, Ռոստոմի և Վռամեանի կողմից, որոնք ընդունուեցին Ժողովից: Ուստի Ժողովը ընտրեց երեք հոգուց - Զաւարեան, Ռոստոմ, Զարդարեան - կազմուած մի մասնախումբ, որին յանձնուեցին բոլոր բանաձևերը, որպէսզի դրանցից լրացած և մշակուած մի ընդհանուր բանաձև բերուի Ժողովին:

Ապա ընկ. Համոն ներկայացրեց «Նախահաշուի» զեկուցումը, որ տևեց 30 րոպէ:
Նիստը փակուեց ժամը 1½-ին:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 247-248:

N13

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 113-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

30 ապրիլի 1907 թ.

Նախագահում է Մալումեան:
Ներկայ են 28 ժողովական:
Բացակայ են՝ Վարդան, Անդրանիկ:
Օրակարգն է ընտրութիւնների նախապատրաստութիւնը: Նախքան օրակարգին անցնելը, Ընդհանուր Ժողովը որոշեց ա) ընտրել Սասունի հանգանակիչ մասնաժողովի անդամները՝ Ընդհանուր ժողովի կողմից, բ) եւրոպական հանգանակութեան անդամները ընտրել Արևմտեան Բիւրոյի կողմից և գ) Դաշնակցութեան կովկասեան խմբագրական կազմի ընտրութիւնը թողնել Արևելեան Բիւրոյին:
Առաջարկւում են Մուշ-Սասունի և Վասպուրականի Պատասխանատու Մարմնի համար թեկնածուներ՝