N 282
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԹՈՒՄԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՆՑԱԾ ԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՅ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ՝ ՉԳԱՂԹԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱԶԴ
Բաթումի դաշնագրութեամբ Օսմանեան պետութեանն անցնող գաւառների հայ ազգաբնակչութիւնը, Կենտրոնական Ազգային Խորհրդի և օսմանեան պետութեան միջև կայացած համաձայնութեան հետևանքով՝ որոշւած է թողնել իրենց տեղը: Օսմանեան պետութիւնը խոստացել է ապահովել այդ ժողովրդի ինչքը և պատիւը, որի մասին Վեհիբ փաշան հեռագրով հաղորդել է և Վեհափառ Կաթողիկոսին: Երևանի Ազգային Խորհուրդը գտնելով գաղթը կորստաբեր, իր կողմից ևս կարգադրում է մնալ մայրենի երկրի վրայ և զբաղւել իր խաղաղ աշխատանքով:
Միջոցների է դիմում, այդ գաւառակներում թուրքական զօրք դնել, ժողովրդի պաշտպանութեան համար
- ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ.8, թ. 7, տպագիր օրինակ:
N 283
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ՃԱԿԱՏՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.
Ամսի 19-ին (հին տոմար) թուրք․ երկու զօրամասերից,- որոնք կանգնած են Ապարանի և Դիլիջանի ուղղութեամբ, ստացւել է երկու նամակ ուղղած մեր նոյն տեղի զօրամասերի հրամանատարներին: Այդ նամակներից մէկում յայտնում են, որ Բաթումում կայացել է հաշտութիւն հայկական և թուրք․ ներկայացուցիչների միջև, որի շնորհիւ թուրքաց զորքերին հրամայւած է դադարեցնել զինւորական գործողութիւնները: Մեզ առաջարկւում է նոյնպէս դադարեցնել պատերազմական գործողութիւնները: Հայկական կորպուսի հրամանատարը պատւիրել է զօրքերին պահպանել բոլոր բռնած դիրքերը, դադարեցնել գործողությունները մինչև մեր հայկ. պատւիրակութիւնից կամ Կենտր. Ազգային Խորհրդից ստոյգ տեղեկութիւն ստանալը: Քանի որ տեղեկութիւնը ստացւել է միայն հակառակորդի կողմից և դեռ սեփական տեղեկութիւններ չունենք, մեր ամբողջ ուշադրութիւնը պէտք է կենտրոնացնենք ճակատի ուժեղացման և ամրացման վրայ, որպէսզի մի անակնկալի չհանդիպենք: Թիկունքում էլ, ճակատում