Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ բոլորս պէտք է ընդունենք մի ճշմարտութիւն - որ վերջնական հաշտութեան պայմանները կախւած են մեր զինւորական ուժից, որքան անձնազոհութեամբ ծառայենք թէ ճակատում և թէ թիկունքում, այնքան աւելի նպաստաւոր պայմաններով կը կապւի վերջնական հաշտութիւնը:

Ահա թէ ինչու զինւորական հրամանատարութիւնը և Երևանի Հայոց ազգային խորհուրդը եռանդուն կոչ են անում բոլորին՝ լարել իրենց ուժերը այս պատասխանատու վայրկեանին, ճակատը ամրացնելու և ներքին կարգապահութիւնը չխանգարելու համար:

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ
ՀԱԱ ֆ. 289, ց. 1. գ. 8, թ. 8, տպագիր օրինակ:

N 284

«ԶԱՆԳԻ» ԵՎ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲԱԹՈՒՄՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԹԻՎ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՐԱՎԻՐԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

5 հունիսի 1918 թ.
Երևան

ԱՐՏԱԿԱՐԳ ԺՈՂՈՎ ԴՈՒՄԱՅՈՒՄ

Ամսոյս 5-ին Քաղաքային Ինքնավարութեան Դահլիճում տեղի ունեցաւ խուռն բազմութեան մասնակցութեամբ մի ժողով, որ հրաւիրել էր Երևանի Հայոց Ազգային Խորհուրդը:

Ժողովը բաց է անում ընկեր Արամը Ազգ. Խորհուրդի կողմից: Նա համառօտակի ծանօթացնում է ժողովականներին այս խնդրի հետ, որով պիտի զբաղւի հասարակական հաստատութիւններից հրաւիրւած այս բազմամարդ խորհուրդը:

Երևանի Հայոց Ազգ. Խորհուրդը ստացել է Տփխիսից մի պաշտօ- նական գրութիւն, ըստ որի Անդրկովկասում ստեղծւած կացութեան պատճառով Տփխիսի կենտրոնական Ազգ. Խորհուրդը հարկադրւած էր իրեն յայտարարել հայութեան բախտը տնօրինող գերագոյն իրաւական մարմին ու անջատ բանակցութիւններ սկսել Թուրքիայի հետ: Բանակցութեան հետևանքը լինում է այն, որ թուրք կառավարութեան և Ազգ. Խորհրդի մէջ ստորագրում է հաշտութեան պայմանները, որի էութիւնը «Զանգ»-ը կտայ առանձին:

Ընկեր Արամը այնուհետև կարդում է Ազգ. Խորհրդի հրատարակած երկու կարևոր թռուցիկները նոյն խնդրին վերաբերող: Ազգ. Խորհրդի պաշտօնական գրութիւնը և գեներալ Կարգանովի հեռագիրը ուղղւած Կարսից գեներալ Նազարբէկեանին221, ապա կարդացւում է Խատիսեանի և Պապաջանեանի հետ տեղի ունեցած խօսակցութիւնը հաշտութեան մասին,