Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից յետոյ Արամը տալիս է ֆրոտների222, պարենաւորման, ռազմունակութեան ընդհանուր պատկերը:

Արամի զեկուցումից յետոյ ժողովականները ունեցան մտքերի փոխանակութիւն առաջադրած հարցի շուրջը: Ժողովականներից մեծագոյն մասի տրամադրութիւնն է՝ ընտրել չարիքներից փոքրագոյնը, ընդառաջել Ազգ. Խորհրդի որոշումներին և սկսել շինարարական մի գործ մեր ներքին ֆրոնտում: Եղան և հակառակ կարծիքներ, որոնք պնդում էին՝ ոչ մի գարանտիա չկայ, թէ թուրքերը նոր առաջխաղացութիւն չեն անիլ, ուստի և անհրաժեշտաբար պատերազմը դառնալու է անխուսափելի: Մի քանի առաջարկած բանաձևներից անցնում են երկուսը, որոնք լրացնում են իրար, և ժողովը ցրւում է.

ԲԱՆԱՁԵՎԵՐ

Երևանի հասարակական մարմինների ներկայացուցիչների ժողովը՝ լսելով իրերի դրութիւնը իրազեկ հաստատութիւնների տեղեկութիւններից մեր ռազմական պատրաստութեան մասին և այդ տեղեկութիւնների իրականութիւնը համապատասխան լինելու խնդրի ստուգութիւնը ապագայ պատմութեանը վերապահելով՝ ընդունում է հաշտութեան պայմանները և յանձնարարում Տփխիսի Ազգ. Խորհրդին վերադառնալ մայր երկիրը և անմիջապէս՝ մինչև նոր կառավարութեան կազմակերպումն ձեռնարկել ժողովրդի ռազմական ուժերի կազմակերպման ապագայ անակնկալների դէմ, ինչպէս և ձեռք առնել բոլոր հնարաւոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեզ սպառնացող ներքին անարխիային ըստ կարելոյն առանց ծանր ցնցումների վերջ դնելու համար:

«Զանգ», 7 հունիսի (25 մայիսի) 1918, N 40:

Յունիս 5-ին, Քաղ. Ինքնավարութեան շէնքին մէջ տեղի ունեցաւ Երևանի Հայոց Ազգային խորհուրդի կողմէ հրաւիրւած ժողով մը, բաղկացած կուսակցութիւններու, ընկերութիւններու, խմբակցութիւններու, միութիւններու, հաստատութիւններու և մարմիններու ներկայացուցիչներէն: Ժողովը հաշտութեան մասին զեկուցում լսէլէ և թեր ու դէմ վիճաբանութիւններ կատարելէ ետք ընդունած է հետևյալ բանաձերը.-

Երևանի հասարակական մարմինների ներկայացուցիչների ժողովը՝ լսելով իրերի դրութիւնը իրազեկ հաստատութիւնների տեղեկութիւններից մեր ռազմական պատրաստութեան մասին և այդ տեղեկութիւնների իրականութիւնը համապատասխան լինելու խնդրի ստուգութիւնը ապագայ պատմութեանը վերապահելով՝ ընդունում է հաշտութեան պայմանները և յանձնարարում Տփխիսի Ազգ. Խորհրդին վերադառնալ մայր երկիրը և անմիջապէս՝ մինչև նոր կառավարութեան կազմակերպումն ձեռնարկել ժողովրդի ռազմական ուժերի կազմակերպման ապագայ անակնկալների դէմ, ինչպէս և ձեռք առնել բոլոր հնարաւոր միջոցները, որոնք անհրաժեշտ