Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 333

ՄԻ ԽՈԻՄԲ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱԼԹՈՒԿԻ ԲԵՐՔԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2 սեպտեմբերի 1918 թ.
Երևան

Ներքին գործոց նախարարին

Պատիւ ունենք յայտնելու Ձերդ մեծութեան, որ հինգ թուրքական գիւղերի չալթուկները249, որի պահպանութեան համար չենք խնայել ոչ մի ջանք և որը խոստանում է առատ բերք․ ներկայումս անխնայ ոչնչանում է գաղթականութեան շնորհիւ, թէ կերցնում են, թէ քաղում իբրև խոտ անասունների համար և թէ սկսել են կիսահաս չալթուկը պոկել․․․ Գաղթականութիւնը հետզհետէ ինքնակամ մօտենում է չալթուկի սահմաններին, որի հետևանքն այն կը լինի, որ մի գեղեցիկ օր, բոլորը կը փչացնեն, ինչպէս փչացրին ցորենի բերքը: Մեր պահապան-երկրագործներին մեծ դժուարութիւն է պատճառում գաղթականութեան արարմունքը. ուստի խնդրում ենք նշանակել զինւորական պահակներ այդ բերքը պահպանելու: Բացի Արբաթում գտնւող զինւորական զօրամասերից, միւս զօրամասերը անուշադիր են պահպանութեան գործում: Թէ գաղթականութիւնը և թէ Չարբախի մօտ գտնուած զօրամասերը անխնայ կոտորում են ծառեր:

Գիւղերում ապրող գաղթականները չեն ուզում ճանաչել մեր իրաւունքը, նամանաւանդ եթէ այդ գիւղերում ապրող զօրամասերում կամ նրանց բարեկամները կամ որդիները:

Հրաւիրելով Ձերդ մեծութեան ուշադրութիւնը, խոնարհաբար խնդրում ենք յարգել մեր խնդիրը, որպէս զի ամօթահար և սուտ դուրս չգալ Ձեր առաջ:

Խաչատուր Գիլանեան
Ղազար Ղարիբեան
Սահակ Սահակեան
Ալեքսան էլիազեան
Մակագրություն. Ն. Գ. Մ. կարգադր[ութեամբ] խմբապետ Յովսէփին հրամայուած է իւր ձիաւորներին ուղարկeլ բերքի պահպանութեան համար: 5 /IX}}
ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 15, թ. 64 և շրջ., բնագիր, ձեռագիր: